Լուրեր
Սերժ Սարգսյանն ասաց՝ գոհ է․ Վարդևան Գրիգորյան
  • 16:39
  • 2018-01-12
  • Դիտումներ՝ *

ԱԺ Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդևան Գրիգորյանը մասնակցել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Վարդևան Գրիգորյանը նշեց, որ ապրիլյան սպասվող զարագացումների, հնարավոր կոալիցիայի մասին քննարկում չի եղել և Սերժ Սարգսյանը չի ներկայացրել իր ապագա ծրագրերը, հիմնականում խոսել են օրենսդրի աշխատանքի մասին, նախագահը գոհ է եղել։

Անդրադառնալով հարցին՝ արդյո՞ք Սերժ Սարգսյանը անգամ չի ակնարկել, որ մնալու է երկրի ղեկին, Վարդևան Գրիգորյանն ասաց․ «Հայերեն եմ ասում, նման ակնարկ չի եղել: Ընդամենը քննարկվել է ԱԺ-ի կատարած աշխատանքները»։

  • Դիտումներ՝ *