Թուրք ուժայինները երկրի կենտրոնական մասում ձերբակալել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման «գյուղնախարարին»։ Այս մասին հաղորդում է «Dogan» գործակալությունը։
Վերջին տվյալների համաձայն՝ հատուկ գործողությունների արդյունքում, Քայսերի քաղաքում, ձերբակալվել են նաև ևս ինը մարտիկ։
Ինչպես հաղորդում է գործակալությունը՝ խմբավորման ձերբակալված «նախարարը» պատասխանատու է եղել գյուղատնտեսության ոլորտի համար։