Saturday, 20 04 2024
Անկասկած կարող ենք հավակնել շատ ավելի լուրջ գումարների. արդյունավետության ապացույց է պետք Արևմուտքին
Պատգամավորը կարևոր ձեռքբերում է համարում սահմանազատումն Ալմաթիի հռչակագրի հիման վրա իրականացնելու շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունը
Նման մեթոդներով խուլիգանության դեմ չեն պայքարում. բռնապետական համակարգին է բնորոշ
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Տպավորություններս դրական են․ Նիկոլ Փաշինյանը Մեդովկայի նորակառույց դպրոցից գոհ է
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Սպասվում են տեղումներ
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Ապրիլի 20-ին ջուր չի լինի նշված հասցեներում
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հրապարակ»
Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»
Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ»
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է

Գնաճ կանխատեսել էինք, ու էլի ենք կանխատեսում

Հարցազրույց ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանի հետ։

-Նախագահ Սերժ Սարգսյանը նախորդ օրը խորհրդակցություն էր հրավիրել քննարկելու առանձին ապրանքատեսակների գնաճը և դրա հետևանքները մեղմելու միջոցներ գտնել: Տպավորությունն այնպիսին էր, որ իշխանությունների համար տեղի ունեցածը անակնկալ էր, մինչդեռ գնաճը իշխանության գործունեության անմիջական հետևանքն է: Արդյո՞ք ինչ-որ բան հնարավոր է անել:

-Իհարկե ոչ մի անակնկալ տեղի ունեցածում չկար, որովհետև դեռևս նոյեմբեր-դեկտեմբերին Հարկային օրենսգրքի քննարկումների ժամանակ մենք զգուշացնում էինք, որ որոշ ապրանքատեսակների՝ բենզինի, դիզվառելիքի և սեղմված գազի մասով հարկային բեռի ավելացումը բերելու է զգալի գնաճի: Հիմա էլ զգուշացնում ենք, որ հուլիսի 1-ից թանկացումներ կլինեն հանրային սննդի բնագավառում, քանի որ այդ օբյեկտները անցնում են հարկման այլ ռեժիմի: Ինչ վերաբերում է ինչ անելուն, ապա ասեմ, որ երբ կառավարությունը մի ձեռքով հարկային բեռը ավելացնում է, ապա պետք է իր համար կանխատեսի այն հետևանքները, որոնք առաջանալու են դրա հետևանքով: Այսինքն՝ ոչ թե գնաճը լիներ, հետո մտածեին, թե ինչ անենք, այլ մտածեին, թե գնաճի զսպման ինչ մեխանիզմներ կարելի է կիրառել: Այն ինչ մենք տեսնում ենք այսօր, նոր երևույթ չէ, այլ վերջին 7-8 տարիների ընթացքում իրականացվող, մեղմ ասած, ոչ հեռատես քաղաքականության արդյունք: Եթե հիշում եք՝ դեռևս 2009թ. սկսած, մեր կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը ասում էր, որ տնտեսական ճգնաժամը հաղթահարելու համար պետք է իջեցնել հարկերը, իջեցնել վարկերի տոկոսադրույքները և բիզնեսի համար ավելի բարենպաստ պայմաններ ստեղծել, որ տնտեսությունը կարողանա հաղթահարել այդ վիճակը: Ցավոք, պետք է արձանագրենք, որ ոչ այն ժամանակ, ոչ էլ հիմա չեն ցանկանում հետևել Գագիկ Ծառուկյանի խորհուրդներին, ինչի արդյունքը մենք տեսնում ենք: Բայց մենք չենք ուրախանում ստեղծված տխուր վիճակից, որովհետև այս գնաճի ու աղքատացման բեռը ընկնում է շարքային քաղաքացու ուսերին: Հիմա պետք է մտածել, թե ինչ կարելի է անել ստեղծված վիճակը շտկելու համար, ինչ դասական և ոչ ստանդարտ լուծումներ կարելի է գտնել: Դասականը աշխատավարձերի, թոշակների և նպաստների բարձրացումն է, բայց կառավարությունը իր ծրագրով հաստատել է, որ առաջիկա երեք տարիներին բարձրացում չի լինելու: Երկրորդը, որը մենք ենք առաջարկում՝ եկամտային հարկի իջեցումն է, որ գոնե ինչ-որ չափով փոխհատուցվի գնաճի ալիքը: Եվ մյուս տարբերակն այն է, որ հասկանանք, թե այդ գազալցակայանների, բենզալցակայանների շահութաբերությունը հարկային բեռի աճի արդյունքում նույնն է մնացել, թե նրանք օգտվելով առիթից, իրենք էլ իրենց շահույթն են մեծացրել: Եվ եթե հնարավոր է զսպիչ քաղաքականություն վարել գների անհարկի թանկացումը կանխելու համար, ապա պետք է արվի, որովհետև սա բերում է համընդհանուր աղքատացման: Մի օրինակ բերեմ միայն. եթե 25 հազար տաքսու վարորդ է աշխատում, և եթե մինչ թանկացումը նրանք աշխատում էին օրական 3․5 հազար դրամ, ապա թանկացման արդյունքում աշխատելու են 700-800 դրամ պակաս: Ստացվում է, որ այդ խավը միանգամից աղքատացավ: Նույնը բոլոր բնագավառներում է, և այս ամենը բերում է աղքատության նոր ալիքի, աղքատների թվի էական ավելացման: Ես հաշվարկել եմ, որ սեղմված գազի և բենզինի թանկացման արդյունքում բյուջեն հավելյալ 15 մլրդ դրամ է ստանում: Կառավարությունը ասում է, որ դա ուղղելու է կապիտալ ծախսերի ավելացմանը, բայց դա չպետք է արվի աղքատության ավելացման հաշվին:

-Երբ կառավարությունը հարկեր է բարձրացնում, նա նպատակ ունի ավելի շատ փող հավաքել, որ ավելի շատ ծախսի: Դուք ինչպե՞ս եք գնահատում կառավարության կողմից բյուջեի միջոցները ծախսելու արդյունավետությունը, արդյո՞ք կարելի է ասել, որ կառավարությունը օպտիմալ է ծախսում միջոցները, որպեսզի արդարացված համարվի ավելի շատ հավաքելու ցանկությունը:

-Այս հարցերի մասին ես շատ եմ խոսել, և ասել եմ, որ երբ աշխատավարձ, թոշակ կամ նպաստ ես բարձրացնում, այդտեղ, կարծես թե, կառուպցիա չկա, կամ ռիսկը չնչին է, որովհետև փողը բաժանում ես, մարդիկ ծախսում են, և երեք ամսվա ընթացքում այդ գումարը հարկերի միջոցով էլի գալիս է բյուջե: Երբ մենք ասում ենք՝ եկեք աշխատավարձ, թոշակ բարձրացնենք, կամ եկամտահարկը նվազեցնենք, մեզ ասում են, որ դա բյուջեի վրա հավելյալ այսքան բեռ է, այսքան միլիարդ գումար է պետք, իրականում այդ թիվը պետք է բաժանել չորսի, որովհետև թոշակառուն, կամ ուսուցիչը այդ փողը չի խնայելու, դա չի դառնալու խնայողություն, մարդիկ այդ փողը ծախսելու են, և այդ գումարը հարկերի տեսքով հետ է գալու բյուջե: Հիմա հետ գանք. կառավարությունը հարկերը բարձրացնում է, որ գումար ուղղի կապիտալ ծախսերի համար, բայց մյուս կողմից սրվում են սոցիալական խնդիրները: Բայց ով է ասում, որ այդ կապիտալ ծախսերը արդյունավետ են, չէ որ մենք ունենք կոռուպցիայի բարձր մակարդակ: Կապիտալ ծախսը կենտորոնացված ծախս է, գնումներ են հայտարարելու, ճանապարհ են կառուցելու, և ով կարող է ասել, որ այստեղ փոշիացում չի գնալու:

-Բացի կապիտալ ծախսերի արդյունավետությունը, կա նաև դրանց նպատակահարմարության հարցը։ Ի՞նչ իմաստ ունի ունենալ լավ ճանապարհ, եթե մարդը գումար չունի մեքենան գազ կամ բենզին լիցքավորելու, կամ այնքան աղքատ է, որ հնարավորություն չունի էլեկտրաէներգիա սպառել և կառուցված նոր ճանապարհը կամ էլեկտրահաղորդման գիծը ծառայում է շատ նեղ խմբի:

-Ուրեմն պետք են լուծումներ, որ և՛ ճանապարհ կառուցվի, և՛ մարդիկ փող ունենան այդ ճանապարհից օգտվելու համար: Դրա համար մենք պետք է ստիպենք կառավարությանը չանցնել այն սահմանը, որը այլևս վտանգում է մեր ազգային անվտանգությունը:

-Սոցիալական բունտ կամ սոցիալական ընդվզում. որքանո՞վ եք հնարավոր համարում:

-Ես չեմ ուզում եղանակի կանխատեսմամբ զբաղվել, պետք է ամեն ինչ անենք գնաճը զսպելու համար: Մենք կարծում ենք, որ կառավարությանը պետք է ստիպել, որ կիրառվեն ճիշտ լուծումներ, որ այդ հարցերը լուծումներ ստանան: Նաև ասում ենք, որ գնաճից բողոքելը մարդկանց և քաղաքական ուժերի օրինական, սահմանադրական իրավունքն է, որովհետև այդ մեթոդներով ևս հնարավոր է ազդել կառավարության և իշխանության կողմից կայացվող որոշումների վրա:

-Հնարավո՞ր է, որ «Ծառուկյան» դաշինքը որպես երկրորդ քաղաքական ուժ, որը իրեն ընդդիմություն է համարում, ինքը նախաձեռնի նման միջոցառումներ, կամ՝ միանա արդեն հայտարարված ցույցերին:

-Այս պահին մեր օրակարգում նման հարց չկա, բայց մենք նախաձեռնել ենք մի շարք օրենսդրական փոփոխություններ, և կարծում ենք, որ եթե կարողանանք ստիպել կառավարությանը և իշխող ուժին գնալ լուծումների այդ ճանապարհով, կունենանք առաջընթաց: Բացի այդ, եթե հանկարծ պարզվի, որ այն բոլոր մեթոդները՝ հակամենաշնորհային, գերիշխող դիրքի չարաշահման, հակամրցակցային համաձայնությունների, բավարար չի, որ մենք գանք գնաճի մեղմման, ապա նորից պետք է գնանք օրենքների փոփոխության, և այդ նույն Հարկային օրենսգրքի փոփոխությանը:

-Դուք լուծումները տեսնում եք օրենսդրական դաշտում, չնայած ձեր բազմաթիվ նախաձեռնությունների, կառավարությունը բացասական եզրակացություն է տվել, իսկ խորհրդարանի հանրապետական մեծամասնությունը քվեարկությամբ մերժել է: Կա՞ մի սահման, որից այն կողմ դուք այս ճանապարհը սպառված կհամարեք և կմիանաք փողոցային պայքարին, կպահանջեք կառավարության հրաժարականը:

-Ձեր ասածը վերջին տեղում է գտնվում, և մինչ այդ պետք է ձեռնարկել բոլոր միջոցները: Բացի այդ, ապրիլին մենք անցում ենք կատարելու կառավարման խորհրդարանական համակարգի և որոշ լուծումներ ինքնըստինքյան են լինելու: Այս պահին չեմ կարծում, որ օրենսդրական բոլոր լուծումները սպառված չեն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում