Վրաստանում բնակվող ռուսները կարող են ընտրությունների ժամանակ քվեարկել Գյումրիում գտնվող ՌԴ ռազմաբազայում։ Այս մասին հայտնել է ՌԴ ԿԸՀ աշխատակից Վասիլի Լիխաչևը, փոխանցում է «Գրուզիա Օնլայնը»։
«Վրաստանի հետ մենք չունենք դիվանագիտական հարաբերություններ։ Սակայն մենք որոշել են Գյումրու մեր ռազմաբազայում ստեղծել տեղամասեր նաև Վրաստանում բնակվող ՌԴ քաղաքացիների համար, որպեսզի նրանք կարողանան գալ և քվեարկել»,-նշել է նա։
Լիխաչևը հաստատել է, որ Վրաստանում Ռուսաստանն ընտրատեղամասեր չի բացի։
Հիշեցնենք, որ Ռուսաստանում նախագահական ընտրությունները կանցկացվեն մարտի 18-ին։