Thursday, 28 03 2024
Վրացի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդ
14:02
IoT լաբորատորիա` Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Պուտինը հայտարարել է, որ Ուկրաինային մատակարարված F-16-երն օրինական թիրախ կդառնան՝ անկախ դրանց գտնվելու վայրից
13:30
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ Հայաստանը մնում է կազմակերպության դաշնակիցը
«Հայաստան» հիմնադրամը շարունակում է աջակցել Լիբանանում գործող հայկական կրթական հաստատություններին
ФСБ-ի օպերատիվ-հետախուզական աշխատանքները ՀՀ-ում շարունակվում են. Արթուր Սաքունց
«Հայաստանը վերածվել է Արևմուտքի վտանգավոր գործիքի». Զախարովա
13:00
Ուկրաինական նոր օրենքը խտրականություն է դնում ռուսալեզուների, հայալեզուների ու գնչուների նկատմամբ
Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչներին
ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք
Անհրաժեշտ է անցկացնել հանրաքվե Խզմալյանի 3 առաջարկները
Ճանապարհային քարտեզն ազատագրման քարտեզ է. Ազատ Արշակյան
Գազայի գոտի մարդասիրական օգնություն հասցնելու համար մեզ Եգիպտոսի աջակցությունն է պետք. Փաշինյան
12:30
ԱՄԷ-ի և Եգիպտոսի ռազմաօդային ուժերն օդային ճանապարհով օգնության խոշորագույն խմբաքանակն են հասցրել Գազայի հատված
Ցանկացած գործունեություն, որը հետ կպահի ժողովրդավարական գործընթացներից՝ կարժանանա կոշտ դիմադրության
Երկարացվեց Արցախցիներին տրվող 40+10 հազար դրամ աջակցության ժամկետը
«ՀՀ-ում կա մեկ կառավարություն և նստած է այս դահլիճում». Փաշինըանը՝ «վտարանդի կառավարության» մասին
Պուտինը զառանցանք է անվանել ՌԴ կողմից ՆԱՏՕ-ի վրա հարձակումը
Լուրերի օրվա թողարկում 12։00
ԿԳՄՍ նախարարի տեղակալը Գվինեայի դեսպանի հետ քննարկել է կրթության, գիտության, մշակույթի, սպորտի ոլորտներում համագործակցության զարգացման հեռանկարները
ՌԴ ԱԳՆ-ում Ադրբեջանի խոսնակը
11:50
Հայաստանը վերջին շրջանում չի մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին. Իմանղալի Թասմաղամբետով
«Ֆրանսիան Հայաստանին դրդում է հերթական պատերազմի». Ադրբեջանի ՊԱԾ տնօրեն
11:30
«Հայաստանի էլիտաների մասով որոշակի իրադարձություններ և տրամադրություններ մտահոգիչ են». ՀԱՊԿ քարտուղար
11:20
«Երևանից որևէ պաշտոնական դիմում չենք ստացել անդամակցության կասեցման մասին». ՀԱՊԿ գլխավոր քարտուղար
11:10
«ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպման հիմնական կետը տնտեսական կայունությունն է»․ Միլլեր
Ռուսները մի դիրք զիջեցին Հայաստանում. տակտիկակա՞ն նահանջ
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Պոլիկլինիկայի նախկին տնօրենը յուրացրել է բժիշկների աշխատավարձը և վառելիքը

Նոր հանելուկ ՀՀԿ-ից. Պատասխանը մարտին

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը կուսակցության գործկոմի նիստից հետո հայտարարել է, որ նախագահի պաշտոնի համար ՀՀԿ-ն կառաջադրի լուրջ ճանապարհ անցած, լուրջ հետք և կենսագրություն ունեցող քաղաքական գործչի, որն ունի նաև բարձր հեղինակություն: Խոսքը Հայաստանի նախագահի մասին է, որը պետք է ընտրվի մարտին, Ազգային Ժողովում, ըստ նոր Սահմանադրության և խորհրդարանական կառավարման մոդելի: Այդ մոդելի պայմաններում նախագահն այլևս Առաջին դեմք չէ, բայց այդուհանդերձ իշխանության որոշակի կրող է և ըստ այդմ առնվազն հակակշռող, առավել ևս խորհրդարանական մեծամասնության աջակցությունն ունենալու դեպքում:

Ավելին, հատկանշական է մի բան՝ նախագահի ընտրությունը խորհրդարանում տեղի է ունենում փաստորեն շատ ավելի մեծ ձայներով, քան վարչապետինը: Այսինքն, խորհրդարանի շատ ավելի մեծ թվով կոնսենսուս է ձևավորվում նախագահի շուրջ, ոչ թե վարչապետի: Իսկ դա այնուհանդերձ հետաքրքիր հանգամանք է, եթե հաշվի առնենք այն, ինչի մասին մենք խոսել ենք դեռևս խորհրդարանի ձևավորումից առաջ, նախընտրական դասավորության կոնտեքստում, նաև խորհրդարանի ընտրությունից հետո, և ինչն էլ մի քանի անգամ արդեն դրսևորվել է տարբեր աղմկոտ ներխորհրդարանական իրավիճակներում:

Խոսքը այսպես կոչված տարածական կամ ստվերային, կամ դե յուրե և դե ֆակտո տարբեր մասշտաբներ ունեցող մեծամասնությունների գոյության մասին է, երբ իրական մեծամասնության սահմանն ու մասշտաբը այնքան էլ պարզ չէ: Այդ իրավիճակում, խորհրդարանի մեծամասնություն ասվածը դառնում է անկանխատեսելի և ըստ էության կարող է ստացվել իրավիճակ, երբ վարչապետը խորհրդարանում չունի մեծամասնություն դրա իրական իմաստով: Ահա այս պայմաններում էլ ուշագրավ է դառնում, թե ով է լինելու, ՀՀԿ-ն ում է առաջադրելու նախագահի պաշտոնում: Ո՞վ է այն լուրջ ճանապարհ անցած, լուրջ հետք թողած, լուրջ կենսագրություն ունեցող անձը, որտե՞ղ է այն անցել այդ ճանապարհն ու թողել այդ հետքը, որտե՞ղ է նա վայելում մեծ հեղինակություն: Սրանք իհարկե այսպես ասած անորոշության վրա յուղ լցնող հերթական հարցերն են, որոնք ինչ խոսք հաստատ պատասխան կգտնեն մինչև մարտ, որովհետև այս դեպքում ժամկետը մարտն է, ոչ թե ապրիլը:

Տվյալ դեպքում իհարկե ուշագրավն այն է, որ Հայաստանի այսպես ասած քաղաքական կյանքում խիստ հարաբերական է առկա մշակույթի և այսպես ասած ավանդույթների պայմաններում խոսել լուրջ ճանապարհի, կենսագրության և հետքի մասին, ու միաժամանակ բարձր հեղինակության: «Լուրջը» հայաստանյան համակարգի պայմաններում փոքր ինչ այլ չափանիշներ է ենթադրում, քան հանրային և պետական շահով թելադրվող չափանիշները, իսկ բարձր հեղինակությունն էլ ըստ այդմ ստանում է իր յուրահատկությունն ու առանձնաատկությունը:

Այլ հարց է, որ ՀՀԿ-ն նախագահի թեկնածու է փնտրում կամ ընտրում ոչ քաղաքական միջավայրից: Դա տեսականում և գործնականում ոչ միայն բացառելի չէ, այլ կարող է թելադրված լինել հենց առաձգական կամ տարածական մեծամասնության տրամաբանությամբ: Այստեղ կամ պետք է լինի այսպես ասած շատ ուժեղ և խարիզմատիկ նախագահ՝ այդ մեծամասնության հետ աշխատելու և վարչապետին հակակշռելու համար, կամ նախագահ, որը ընդհանրապես կլինի այսպես ասած քաղաքականապես անմրցունակ՝ այդ ստվերային մեծամասնությունը տնօրինելու հարցում ՀՀԿ նախագահին խանգարելու ունակ չլինելու համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում