Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանը հաղորդել է, որ իր պապը, Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ, մասնակցել է ռուսական բանակի դեմ ճակատամարտին և մահացու ցրտահարվել է։
«Երբ սարիղամիշյան կամպանիայից հետո մեր որոշ համագյուղացիներ վերադարձան, նրանք պատմեցին, որ տեսել են, թե ինչպես է պապս, զենքը ձեռքին, ցրտահարվել»,– հիշում է թուրք առաջնորդը։ Թուրքիայի ՊՆ տվյալներով՝ գերատեսչության արխիվներում փաստաթղթեր կան, որոնցում ասվում է, որ Քեմալը, Մուստաֆայի որդին, Ռիզե նահանգի Ուլուջանի գյուղի բնակիչը, գործող նախագահի պապը, զոհվել է 1915 թվականի հունվարին՝ զինվորական ծառայություն անցնելու ընթացքում։