Հասել ենք մի սահմանագծի, որը երկիրը տանում է քաոսի: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Հանուն Հայաստան պետության ճակատի անդամ Արմենակ Կյուրեղյանը:
«Չեմ կարողանում որևէ բան ասել: Հասել ենք մի սահմանագծի, որը շատ վատ է անդրադառնալու Հայաստանի վրա: Այս վիճակը երկիրը տանելու է քաոսի: Մարդիկ իրենց կյանքի իրավունքը չեն կարողանում պաշտպանել,Ժողովուրդը փողոց դուրս գալու մեթոդին չի հավատում»,-նկատեց Կյուրեղյանը:
Հիշեցնենք, որ հացադուլի մեջ գտնվող՝ «Սասնա Ծռերի» անդամներ Արմեն Բիլյանի և Սմբատ Բարսեղյանի աջակիցներն այսօր՝ հունվարի 11-ին, բողոքի ցույց են անցկացրել Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի մոտ:Ցուցարարները հանդիպել են ՄԻՊ աշխատակիցների հետ, ապա երթով շարժվել դեպի Մաշտոցի պողոտա: