Լուրեր
Մոսկվային ձեռնտու է՝ այստեղ գլխացավանքներ չունենա, դրա երաշխավորը հենց Սերժ Սարգսյանն է
  • 18:41
  • 2018-01-11
  • Դիտումներ՝ *

3 ամիս անց՝ 2018 թվականի ապրիլին Հայաստանը լիարժեք անցում կկատարի կառավարման խորհրդարանական համակարգին։ 2015 թվականին նախաձեռնված սահմանադրական փոփոխությունների հանրաքվեից առաջ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ ինքը չի հավակնելու ո՛չ վարչապետի, ո՛չ էլ նախագահի պաշտոնին։ Այսօր, սակայն, Սերժ Սարգսյանը իր տարբեր հարցազրույցներում նշում է, որ այդ կապակցությամբ առայժմ որոշում չունի։ Քաղաքական դաշտում այս օրերին քննարկվող թիվ մեկ թեման, մինչդեռ, մնում է Սարգսյանի հնարավոր վարչապետության հարցը։ Տարբեր նախաձեռնություններ ու քաղաքական ուժեր անթաքույց հայտարարում են, որ պատրաստ են նույնիսկ պայքար սկսել, եթե Սարգսյանը կայացնի վարչապետ դառնալու որոշում։

Սերժ Սարգսյանի կուսակիցները վերջին շաբաթներին, իրար հերթ չտալով, խնդրում, աղերսում են ստանձնել վարչապետի պաշտոնը, գործող նախագահին իրենց համերաշխությունն են հայտնում նաև Ռուսաստանի Պետդումայի պատգամավորները։ Ինչքանո՞վ է այդ որոշումը կախված արտաքին խաղացողներից, արդյո՞ք Հայաստանը կգնա Եվրասիական տնտեսական միության անդամ իր գործընկեր պետությունների ուղղով, և Նազարբաև-Լուկաշենկո-Պուտին հավերժ անփոխարինելիներին կավելանա նաև Սերժ Սարգսյանը։ Այս և շատ այլ հարցեր կքննարկենք Հայաստանի Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանի հետ։

  • Դիտումներ՝ *