Հացադուլի մեջ գտնվող՝ «Սասնա Ծռերի» անդամներ Արմեն Բիլյանի և Սմբատ Բարսեղյանի աջակիցներն այսօր՝ հունվարի 11-ին, բողոքի ցույց են անցկացրել Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի մոտ:
Ցուցարարները հանդիպել են ՄԻՊ աշխատակիցների հետ, ապա երթով շարժվել դեպի Մաշտոցի պողոտա:
«Սասնա ծռերի» աջակից, դերասանուհի Թամար Հովհաննիսյանը կոչով դիմեց ցուցարարներին․ «Այսպես շարունակել հնարավոր չէ, չպետք է թույլ տանք, որ Արթւորի պատմությունը կրկնվի, չենք թողնելու»: