«Ծառուկյան» խմբակցության պատգամավորներն առաջարկում են «ՀՀ հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը վերափոխել և եկամտահարկի դրույքաչափերը վերադարձնել նախկին չափի և նույնիսկ՝ նվազեցնել:
ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում հիմնական զեկուցող, ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը նշեց, որ այն, ինչի մասին իրենք խոսում էին Հարկային օրենսգրքի ընդունման ժամանակ, հասարակությունն արդեն զգում է իր մաշկի վրա:
Պատգամավորի խոսքով՝ նախագծում ավելացրել են նոր նորմ՝ մինչև 150 հազար ստացողների համար եկամտահարկը իջեցնել՝ 23%-ից դարձնելով 21%: «Ցավոք, ՀՀ-ում բավական թիվ են կազմում աշխատող աղքատները, զուգահեռ գնաճն էլ կա»,-ասաց նա: