Friday, 29 03 2024
16:50
Ֆրանսիան կարող է չեղարկել Փարիզում Օլիմպիադայի բացման արարողությունը
16:40
Բրիտանիան չեղարկել է 100-ամյա արգելքը և թույլ կտա զինվորականներին մորուք պահել
ՌԴ ԱԳ փոխնախարարը հանդիպել է Աբխազիայի և Հարավային Օսիայի ներկայացուցիչներին
16:20
«Արաբական երկրները պատրաստ են ճանաչել Իսրայելը». Բայդեն
16:10
Իսպանիայում տեղակայվել է ՆԱՏՕ-ի երրորդ ռազմածովային բազան
Ադրբեջանցիները մշտապես ատել են հայերին. մեր խնդիրն է ցույց տալ սա
Դեղձենու մասսայական ծաղկում Արարատյան դաշտում՝ ժամկետից շուտ
Ո՞նց են որոշել, որ դա Հայաստանի տարածքը չ,է, եթե սահմանը հստակեցված չէ ․ Արա Պապյան
Փորձ է արվում 3 անձերի կատարածը ԱԺԲ ամբողջ կառուլցի հետ կապել. Պապյան
15:45
«ԱՄՆ-ն ու ԵՄ-ը Հայաստանի հետ անվտանգային հարցեր չեն քննարկելու». Ստանո
ՊՆ կոլեգիայի նիստում քննարկվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման հարցեր
«Ցուցադրությունն անպայման տեղի կունենա». Բաքվում պարզաբանում են տարածել Արայիկ Հարությունյանի հարցազրույցի վերաբերյալ
Եթե դելիմիտացիա, ապա հավասարության սկզբունքով, ոչ թե՝ «ատրճանակի սպառնալիքի տակ»
15:30
Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին
Վարագույրից այն կողմ կան շահեր, որոնք թույլ չեն տալիս Մարտի 1-ի բացահայտումը
15:10
Ճապոնիայում կենսաբանական հավելումների օգտագործման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
Այո՛, օրենք են խախտել, երկրով մեկ օրենքի խախտումներ են հենց վարչապետի մասնակցությամբ
Խորհրդարանական լսումներ կհրավիրվեն Եվրաինտեգրման նոր հեռանկարները և մարտահրավերները թեմայով
Թող դատարանը որոշի ահաբեկչությո՞ւն էր, թե ապստամբություն.Պապյան
15:01
Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի
Ինչի՞ է նախապատրաստվում Ալիեւը
«Կրոկուս սիթի հոլ»-ում ահաբեկչության վիրավորների թիվը հասել է 382-ի, ևս 1 մարդ զոհվել է
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Պաղեստինի նոր կառավարության ԱԳ նախարարը ծագումով հայ է և կին
Պապոյանը Կորեայի պաշտոնյային ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
Հայտնի են ձվի շուկայում միջանկյալ ստուգումների արդյունքները
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:45
«Մենք ապրում ենք նախապատերազմական փուլում». Լեհաստանի վարչապետ
ՌԴ-ն պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը․ Սերգեյ Լավրով

Պուտինը հուշե՞ց Սարգսյանին ինչ անել

Նախօրեին Սերժ Սարգսյանը թանկացումների վերաբերյալ խորհրդակցություն էր հրավիրել նախագահական նստավայրում, որի ընթացքում խոսում էր հանրության և հատկապես սոցիալապես անապահով խավերի համար գնաճի հետևանքը մեղմելու անհրաժեշտության մասին: Այդ խորհրդակցության ընթացքում Սերժ Սարգսյանը արեց նաև ուշագրավ հայտարարություն տարվա, այսպես ասած, երկրորդ կեսի վերաբերյալ՝ ասելով, թե ներկայումս կարևոր է եկամուտների հավաքագրումը, իսկ տարվա երկրորդ կեսին հնարավոր կլինի անել սոցիալական հատկացումներ, այսպես ասած, հետևանքը մեղմելու ուղղությամբ: Ինչ է դա նշանակում՝ այնքան էլ պարզ չէ, սակայն ենթադրաբար խոսքը նպաստ, թոշակ, գուցե նաև աշխատավարձ բարձրացնելու մասին է:

Սարգսյանի խորհրդակցությունը հետաքրքիր էր ոչ միայն իր բովանդակությամբ, այլ նաև մի ուշագրավ զուգահեռով: Բանն այն է, որ նույն օրը Տվերում բանվորների հետ հանդիպմանը ՌԴ նախագահ, նախագահի թեկնածու Պուտինը հայտարարել էր մայիսի 1-ից նվազագույն աշխատավարձը բարձրացնելու մասին: Պուտինը հայտարարել էր, որ այն պիտի լինի այնքան, որ մարդիկ կարողանան արժանապատվորեն ապրել: Այդպիսով, ստացվում է բավականին ուշագրավ զուգահեռ, երբ նույն օրը թե՛ Պուտինը, թե՛ Սերժ Սարգսյանը խոսում են ըստ էության տարվա երկրորդ կեսից հանրությանը տրվելիք «սոցիալական նվերի» մասին:

Ի վերջո, մայիսի 1-ն էլ ըստ էության տարվա երկրորդ կես է՝ տարվա հինգերորդ ամիսը: Պուտինը նախագահի թեկնածու է, և ակնհայտ է, որ նա տալիս է նախընտրական խոստում, իհարկե՝ հետընտրական ժամանակահատվածի համար:

Հայաստանում ընտրություն չկա, սակայն միայն՝ դե յուրե իմաստով, քանի որ դե ֆակտո Հայաստանն էլ նախընտրական շրջանում է, քանի որ 2018 թվականի ապրիլին Սերժ Սարգսյանը վայր կդնի նախագահական լիազորությունը, կառավարությունը հրաժարական կտա, և պետք է նշանակվի նոր վարչապետ: Ավելին, դե ֆակտո իրականում Հայաստանում հենց այժմ է նախընտրական գործընթաց և ընտրություն, իսկ ապրիլի 2-ին ընդամենը ցուցանակն էր:

Ահա այդ իմաստով առավել քան ուշագրավ է դառնում Սերժ Սարգսյանի և Պուտինի զուգահեռ խոստումների հանգամանքը: Բանն այն է, որ Սարգսյանը տարվա երկրորդ կեսին դե յուրե չի լինելու իշխանության մեջ, հետևաբար հարց է ծագում, թե նա ինչպե՞ս կարող է խոսել սոցիալական հատկացումների մասին: Այդ մասին նա կարող է խոսել միայն այն դեպքում, երբ իրեն պատկերացնում է վարչապետի պաշտոնին կամ գոնե պատկերացնում է, թե ով է լինելու այդ պաշտոնին: Սերժ Սարգսյանը նախորդ տարի նոյեմբերին հայտարարեց, թե չի պատկերացնում ոչինչ, այլապես կհայտնի այդ մասին: Եթե Սարգսյանը չի պատկերացնում կառավարության ղեկավարին, ինչպե՞ս է պատկերացնում այդ կառավարության հնարավոր գործողությունները տարվա երկրորդ կեսին կոնկրետ սոցիալական հատկացումների մասով:

Այն, որ Հայաստանի իշխանության հարցում որևէ ժամանակ և որևէ փուլում պատկերացումների որոշակիացման վրա մեծ ազդեցություն ունի իրավիճակը Ռուսաստանում՝ ամենևին նորություն չէ: Ընդ որում, խնդիրն այն չէ՝ ինչ կլինի Պուտինի հետ, այլ այն, թե ինչպես կլինի: Բանն այն է, որ Հայաստանի իշխանության ձևավորման խնդրում հնարավորությունները և ռեսուրսները զգալիորեն պայմանավորված են նաև Ռուսաստանի իրողություններով և զարգացումներով: Ըստ այդմ՝ հայ-ռուսական զարգացումների սինխրոն դիտարկումը այս ժամանակահատվածում դառնում է առավել արդիական, և այն, թե ինչ կարող է զարգանալ Հայաստանում, հնարավոր է զգալիորեն նշմարել այն իրողություններից, որ զարգանում են Պուտինի հերթական նախագահության շուրջ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում