ՀՀԿ պատգամավորներ Հրայր Թովմասյանն ու Կարեն Ավագյանը ԱԺ-ի քննարկմանն էին ներկայացրել «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխությունների» նախագիծը, որով առաջարկվում է բուժաշխատողների մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու համար պատիժ սահմանել:
Ըստ նախագծի, եթե բուժաշխատողի մասնագիտական գործունեությանը խոչընդոտում են այնպես, որ դա կատարվում է նրա նկատմամբ կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելով կամ բռնություն գործադրելու սպառնալիքով` պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի 300-ապատիկից 500-ապատիկի չափով:
Իսկ բուժաշխատողի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելը, որը կատարվել է նրա նկատմամբ կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով` պատժվում է կալանքով` 1-2 ամիս ժամկետով կամ ազատազրկմամբ` 2-5 տարի ժամկետով: