Friday, 19 04 2024
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար
Արցախի ԱԺ-ն ՌԴ համապատասխան կառույցների հետ անհապաղ քննարկումներ է խնդրում սկսել
Երևանն ու Բաքուն 4 գյուղի հատվածում պայմանավորվել են սահմանազատման հարցում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Հարսնաքար», «Բյուրեղ», տներ, մեքենաներ, միլիարդներ. Դատախազությունը պահանջում է Ռ. Հայրապետյանից
Հայաստանում կգործի ժամանակավոր նպաստների թերթիկների ձևակերպման միասնական հարթակ
19:30
ԱՄՆ պետքարտուղարը խոսել է Ուկրաինային օգնություն տրամադրելու ուշացման հետևանքների մասին
Ամփոփվել են ՀՀ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում Պետական վերահսկողական ծառայության ուսումնասիրությունների արդյունքները
19:10
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
19:00
Սպիտակ տան ներկայացուցիչն ու Ուկրաինայի վարչապետը քննարկել են ռեֆորմները
ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեն կայցելի Թուրքիա
18:40
G7-ի երկրները մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնությունը Կիևին
18:30
Հնդկաստանը Ֆիլիպիններին հրթիռներ է վաճառում
18:20
Ալիևն ու Շոլցը կհանդիպեն
«4 գյուղերով» Փաշինյանը Ալիևին քարշ է տալիս սահմանազատման գործնթացի մեջ
ՀՀ համար Լավրովը՝ «բլիթ», Զախարովան՝ «մտրակ»
18:10
Ալիևն ու Պուտինը կհանդիպեն ապրիլի 22-ին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
18:01
ԵՄ-ը կարող է Ուկրաինային Patriot համակարգեր տրամադրել
Ռուս խաղաղապահների «սուրբ տեղի» դատարկությունը
Սահմանազատման հանձնաժողովները մի շարք կարևոր հարցերում պայմանավորվածության են եկել
«ՌԴ-ն նոր բանակցությունների դեպքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
208 մլն դրամի անարդյունավետ ծախս. ՊՎԾ-ն խախտումներ է հայտնաբերել դպրոցաշինության ոլորտում
Իրանն ու Իսրայելը կդադարեն ուղիղ հարվածներ հասցնել. CNN
17:46
Ուկրաինան հայտնել է, որ Դնեպրոպետրովսկի մարզի գնդակոծության հետևանքով կա 8 զոհ
Առաջին անգամ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. Վարչապետի աշխատակազմ
Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները
Հուշանվեր-թղթադրամների իրացման նոր դեպքեր
17:30
G7-ի երկրները կքննարկեն Իրանին Իսրայելի ենթադրյալ հարվածի շուրջ ստեղծված իրադրությունը

Ստրատեգիան ճիշտ է. «Ելք»-ը՝ ընդդիմության միանձնյա լիդեր դառնալու ճանապարհին

Ընդդիմադիր «Ելք» դաշինքը հունվարի 19-ին քաղաքացիներին հրավիրում է ընդդեմ թանկացումների բողոքի երթի։

Դեռևս անցած տարվա խորհրդարանական ընտրություններից հետո ակտիվ քննարկվում էր այն հարցը, որ ՕՐՕ դաշինքի հանրահավաքներին և երթերին մասնակցում էր ավելի շատ մարդ, քան «Ելք» դաշինքի, իսկ խորհրդարան անցավ հենց «Ելք»-ը։ Կարելի է ենթադրել, որ «Ելք»-ի ընտրազանգվածը ոչ այնքան հանրհավաքային, փողոցային պայքարի կողմնակից մարդկանցից է բաղկացած, որքան միջին խավից, որը պայքարի այլ տարբերակների կողմնակից է։

Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանի կարծիքով՝ տրամաբանական է, որ ընդդիմադիր «Ելք»-ը փորձում է որոշակի դժգոհության ալիքն օգտագործել. «Սա, ես կարծում եմ, քաղաքական տեսակետից բավականին տրամաբանական քայլ է, ինչ-որ չափով լիդերության փորձ է արվում։ Ըստ իս՝ «Ելք»-ի ստրատեգիական նպատակն է մոտակա տարիների ընթացքում դառնալ ընդդիմության միանձնյա լիդեր, և այդ ստրատեգիական նպատակին հասնելու համար այս ընթացքում մի շարք քայլեր են արվել»։

Քաղտեխնոլոգը այդ քայլերի շարքին է դասում նախագահի այլընտրանքային թեկնածու առաջադրելու փորձը. «Փաստորեն փորձ էր արվում ոչ միայն այլընտրանք ներկայանալ, այլ նաև մյուս ֆորմալ առումով ընդդիմադիր ուժին փաստի առաջ կանգնեցնել։ Մենք այնքան ենք սովորել, որ մեր ընդդիմությունն անատամ է ու չի փորձում օգտվել ընձեռված հնարավորություններից, որ հիմա սա տարօրինակ է թվում։ Իսկ մեր երկրում միշտ այդպիսի հնարավորություն լինում է՝ մի բան թանկանում է, մեկին մեքենայի տակ են գցում»։

Ըստ Վիգեն Հակոբյանի՝ իրենք հասկանում են, որ հանրահավաքը կարող էր զանգվածային չլինել՝ այդ պատճառով էլ ձեռնարկում են երթի տարբերակը. «Սովորաբար երթն ավելի էներգետիկ է ստացվում, դրա համար վիզուալ տեսակետից ավելի լավ է ստացվում։ Երբ փողոցներով գնում են՝ միշտ կողքից թամաշա անող մարդիկ են ավելանում, դա կոչվում է ամբոխի հոգեբանություն։ Համապատասխան ձևով այդ ամենը ցույց տալու դեպքում միշտ կարելի է շահած դուրս գալ։ Այս տեսակետից «Ելք»-ի քայլը թե՛ ստրատեգիական, թե՛ տակտիկական տեսակետից բավականին ստացված է»։

Քաղաքագետ Գագիկ Համբարյանի կարծիքով՝ այսօր որևէ ընդդիմադիր ուժ չի կարող այնպիսի հանրահավաքներ անցկացնել, որի արդյունքում կառավարությունը գնաճի հետ կապված զիջումների կգնա. «Հայաստանում հիմա այնպիսի իրավիճակ հնարավոր չէ ստեղծել, ինչպիսին, օրինակ, ստեղծեցին քաղաքական ուժերն Իրանում, և ինչի շնորհիվ իշխանություններին զիջումների գնալ պարտադրեցին։ Ես չեմ պատկերացնում, որ հիմա «Ելք»-ին որևէ բան կհաջողվի, բայց սա «Ելք»-ին, անշուշտ, դրական օգուտ կտա՝ վարկանիշը հասարակության շրջանակներում կբարձրանա»։

Ըստ Համբարյանի՝ «Ելք»-ը սրանով ընտրազանգված չի կորցնի։ «Միևնույն է՝ կրթական բարձր ցենզ ունեցող «Ելք»-ի ընտրազանգվածը չի փոխի իր վերաբերմունքը «Ելք»-ի նկատմամբ։ «Ելք»-ն արտառոց իրավիճակում չի հայտնվի, ընդհակառակը՝ կարող է աղքատության շեմը հաղթահարած շատ քաղաքացիներ համալրել «Ելք»-ի ընտրազանգվածի շարքերը»,- եզրափակեց նա։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում