Thursday, 25 04 2024
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ

«Մտածում են` ով մնաց որբ, ում գլուխը խուզեն». կառավարությունը հարկային դաշտում ավելացնում է ստվերը

2018թ.-ի հունվարի 1-ից ուժի մեջ մտած Հարկային նոր օրենսգրքով՝ գրանցված աշխատողների համար 150 հազար դրամից ավելի աշխատավարձ ստանալու դեպքում եկամտային հարկի դրույքաչափի բարձրացում է նախատեսվում: Հարկային նոր օրենսգրքով՝ մինչև 150 հազար դրամ գրանցված աշխատավարձի համար եկամտային հարկը կազմում է 23%, 150 հազարից մինչև 2 միլիոն դրամ աշխատավարձի դեպքում եկամտային հարկը 28% է սահմանված, իսկ 2 միլիոն դրամից ավելի աշխատավարձի դեպքում՝ 36%:

Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) նախագահ Կարեն Վարդանյանի համոզմամբ՝ եկամտահարկի բարձրացման պատճառը կապված է ֆինանսական ոլորտում պետության սուվերենության բացակայության հետ։

«Քանի որ պետությունը իր ջանքերը չի ուղղում տնտեսության զարգացմանը, սոցիալական և այլ հարցերը լուծում է վարկերի միջոցով. միջազգային կառույցներից վարկեր է վերցնում, և այդ վարկերի թվացյալ ցածր տոկոսների դիմաց վարկատուն բարձրացնում է բազմաթիվ ռեսուրսներ տանելու խնդիրներ՝ հանքեր և այլն, ինչպես նաև միջամտում է քո երկրի ներքին քաղաքականությանը»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում շեշտեց Կարեն Վարդանյանը։

Վերջինիս գնահատմամբ՝ կառավարությունը փոխանակ օլիգարխների գործունեությունը հանի ստվերային դաշտից և նրանց ստիպի գալ «սպիտակ դաշտ», հակառակը՝ ստիպում է «սպիտակ դաշտում աշխատող մարդկանց գնալ սև դաշտ, այսինքն՝ ավելացնել ստվերը»։

«Օլիգարխներին չեն կարողանում ստիպել, որ գան սպիտակ դաշտ և հարկ մուծեն, որովհետև կառավարությունը-իշխանությունը-օլիգարխները սերտաճած կառույց է, և նրանց չեն կարողանում ոչ մի բան ստիպել, ու հիմա մտածում են, թե ով է մնում որբ, ում գլուխը կարան խուզեն, և դա սպիտակ դաշտում աշխատող մարդիկ են: Իսկ սպիտակ դաշտում աշխատողները տեխնոլոգիական ոլորտի մասնագետներն են, ովքեր ուղղակիորեն աշխատում են դրսի հետ և ստանում են միջազգայնորեն նորմալ աշխատավարձ: Ստացվում է, որ կառավարությունն անցել է այս մարդկանց ճնշելու, իսկ 2 միլիոնից ավելի աշխատավարձ ստացողները ցանկացած տեխնոլոգիական ձեռնարկության հիմնաքարերն են, որոնց վրա հիմնված է տեխնոլոգիական ոլորտը: Նրանց եկամտահարկը այսչափ բարձրացնելը հանգեցնելու է տարաբնույթ խնդիրների՝ սկսած ձեռնարկության մրցունակության անկումից»,- հավելեց Վարդանյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում