Tuesday, 23 04 2024
Սպանել էր, ապա դիակը այրել և թաղել իր այգում
Վրաստանը կառուցել է դեպի Ռուսաստանի հետ սահման տանող ամենաերկար թունելը
18:30
Շվեյցարիան ապաարգելափակել է շուրջ 317 մլն դոլարի ռուսական ակտիվներ
18:20
Լոնդոնը կսկսի անօրինական միգրանտների արտաքսումը Ռուանդա
18:10
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է պատրաստում Չինաստանի բանկերի դեմ` ՌԴ-ին աջակցելու համար
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
«Վրդովված ենք Ալեն Սիմոնյանի ելույթից». ՌԴ Դաշնության խորհրդի փոխխոսնակ
Բաքվի նոր խաղը. հրավեր Մոսկվայից հետո
17:50
Ասիան 2023 թ. ամենաշատն է տուժել տարերային աղետներից. ՄԱԿ
17:40
ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը հայտնել է, որ Իրանի համար միջուկային ռումբ ստեղծելը «շաբաթների հարց է»
17:30
Շվեյցարիան 2023 թվականին լրացուցիչ արգելափակել է 580 մլն ֆրանկի ՌԴ ֆինանսական ակտիվներ
Մոսկվան հայտնել է, որ մեկ շաբաթում Ուկրաինայի հարվածների զոհ է դարձել Ռուսաստանի 11 բնակիչ
17:10
Իսպանիայում ավելի քան 12 տոննա հաշիշ և 600 կգ կոկաին են առգրավել
Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ՄԱԿ-ի ճանապարհային անվտանգության հիմնադրամի ղեկավարը հյուրընկալվել է ՆԳՆ-ում
Ալիևը խոսել է էքսկլավների ու դելիմիտացիայի մասին
«Առանց Ադրբեջանի հետ համաձայնության «խաղաղության խաչմերուկը» թղթի կտոր է». Ալիև
Ստամբուլի նահանգապետարանն արգելել է Ցեղասպանության հիշատակի միջոցառման անցկացումը
Զարմանում եմ, որ զինված ուժերի մասին տեղեկատվությունը եկեղեցականներից պիտի իմանանք․ Արփի Դավոյան
Սահմանի ցանկացած փոփոխություն պետք է հաստատվի հանրաքվեի միջոցով. Արթուր Խարատրյան
16:40
Օդեսայում հայտնել են ԱԹՍ-ի հարձակումից 9 վիրավորի մասին
Ադրբեջանի արձագանքը ո՞րը կլինի, եթե Ձեր դիրքորոշումը ասենք․ ՔՊ պատգամավոր
Սահմանազատում պետք է լինի, բայց 93 թվականի փաստացի սահմաններով․ Արթուր Խաչատրյան
12 դատական հայց ընդդեմ լրագրողների և լրատվամիջոցների
Պետք է ամեն ինչ անել, որպեսզի տեղեկատվության ազատությունը՝ որպես իրավունք, պաշտպանված մնա․ Մելիքյան
Լրագրողների նկատմամբ ճնշումներ եղել են, ֆիզիկական բռնություններ չեն եղել՝ 2024թ. 1-ին եռամսյակում
ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն ու ՀՀ-ում ԱՄՆ դեսպանն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Էրդողանի «Բաղդադի երկաթուղին»
Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվել է առաջին սահմանային սյունը

Մեր Լյովը. ԿԳ նախարարը շարունակում է հովանավորել Շիրակի պետհամալսարանի օրինախախտ ՀՀԿ-ական ռեկտորին

Շիրակի պետական համալսարանի շուրջ կրքերն ու ռեկտորի կողմից թույլ տրված ապօրինություններին ոչ մի կերպ վերջակետ չի դրվում։

Ինչպես հայտնի է՝ Շիրակի պետհամալսարանի երկու դասախոսների կողմից համալսարանի վերաբերյալ բարձրաձայնումներից հետո կրթության և գիտության նախարարությունը ստուգումներ իրականացրեց համալսարանում, որի արդյունքում հսկայական չարաշահումների մասին հայտնի դարձավ։ Ստուգումների վերաբերյալ վերջնական ակտում արձանագրվել էր, որ ռեկտոր Սահակ Մինասյանը, որը հանդիսանում է նաև ՀՀԿ-ի մարզային կառույցի ղեկավարը, թույլ է տվել գնումների օրենքի խախտում, գնումներ են իրականացվել առանց մրցույթներ հայտարարելու։ Բացի այդ, արձանագրվել էին նաև մի շարք այլ խախտումներ։

Նշենք, որ ստուգումներից հետո կրթության նախարարը պահանջ էր դրել համալսարանում իրականացնել ֆինանսական աուդիտ 2016-1017 թվականների համար։ Սակայն առ այսօր որևէ աուդիտ չի իրականացվել, թեև ստուգումներից մի քանի ամիս է անցել։ 2017-ի նոյեմբերի 21-ին միայն բուհի պաշտոնական կայքում հայտարարություն է տեղադրվել, որ մինչև անցնող տարվա դեկտեմբերի 2-ը աուդիտորական կազմակերպությունները հայտեր ներկայացնեին աուդիտն իրականացնելու համար, որից հետո, դեկտեմբերի 26-ին պետք է ներկայացվեր ֆինանսական աուդիտի արդյունքները և կազմակերպությունների եզրակացությունները։

Գյումրեցի քաղաքագետ, Շիրակի պետական համալսարանի դասախոս Գագիկ Համբարյանն ասաց, որ հունվարի 10-ի դրությամբ բուհում որևէ աուդիտ չի իրականացվել, ոչ ոք որևէ աուդիտորի չի տեսել բուհի շենքում, դրա մասին ոչ մի խոսք չի գնացել։ «Սա ուղղակիորեն նշանակում է, որ պարոն Մինասյանը կամ միտումնավոր զբաղված է աուդիտի հետաձգումով, կամ՝ աուդիտը գաղտնի է արվել, որի արդյունքները ոչ ոքի հայտնի չեն։ Ես ավելի հակված եմ առաջին տարբերակին, քանի որ կեղծիքներն այնքան շատ են, և պարոն Մինասյանը զբաղված է փաստաթղթային կեղծիքներով, որպեսզի աուդիտը ավելի ուշ անցկացվի, որ հասցնի կեղծիքների հետքերը վերացնել»,- ասաց Համբարյանը՝ ավելացնելով, որ եթե անգամ աուդիտ էլ իրականացվի, ապա պետք է նոր մրցույթ հայտարարվի, քանի որ նախորդ մրցույթի ժամկետները արդեն ավարտվել են։ «Բավական հավաստի տեղեկություններ կան, որ 2016-ի հուլիսին, երբ նշանակվել է ռեկտորի պաշտոնակատար, այդ ժամանակ ևս բավական մեծ ֆինանսական չարաշահումներ է գործել։ Կոնկրետ, նախորդ ռեկտորի օրոք հաստատված ծախսերը, որոնք պետք է կատարվեին երկու մարզադահլիճների վերանորոգման և նոր ջեռուցման համակարգի վրա, պարոն Մինասյանը այս գումարից ևս 30 միլիոն դրամ է վերցրել։ Ես նախորդ գործավարուհուց իմացել եմ, որ պարոն Մինասյանը ահռելի գումարներ է ծախսել նախաամանորյա և 2016 թվականին ավարտած մագիստրոսների դիպլոմները հանձնելու արարաղության ժամանակ ֆուրշետների վրա։ Գումարներ են ծախսվել նրա աշխատասենյակի նորոգման, հանգստասենյակի ու սանհանգույցի նորոգման վրա։ Ինչպես արդեն ասացի, ստուգման ակտում բավական մեծ ուշադրություն է դարձված Գնումների մասին օրենքի խախտումներին։ Պարոն Մինասյանը խախտել է Գնումների մասին օրենքը և բազմամիլիոն գնումներ է արել առանց մրցույթներ հայտարարելու»,- նշեց Համբարյանը։

Նշենք, որ ըստ սահմանված կարգի՝ նախարարության ստուգումների ակտը պետք է քննարկվեր համալսարանի գիտական խորհրդում, և դրա վերաբերյալ գրությունը պետք է ուղարկվեր նախարարություն։ Համբարյանի խոսքերով՝ գիտխորհրդի նիստ հրավիրվել է, սակայն այդ ակտը չի քննարկվել։ Քննարկվել է, թե ինչպես պետք է վերացնել խախտումները։ «Այդ գիտխորհուրդը Սահակ Մինասյանի անձնական օգտագործման գիտխորհուրդն է։ Իրենք սխալների ուղղման վերաբերյալ քննարկում են կազմակերպել, բայց բացարձակ խոսք չկա, թե ինչ սխալների մասին է խոսքը։ Մինչդեռ ակտում հստակ մատնանշված են բոլոր խախտումները՝ բացառությամբ գրադարանի գրքերի ոչնչացման հետ կապված հարցից, որին ես հետևողական եմ լինելու, որ Մինասյանը պատասխանատվության ենթարկվի»։

Գագիկ Համբարյանի խոսքերով՝ անգամ ստուգումներից հետո Սահակ Մինասյանը շարունակում է ապօրինություններ թույլ տալ, քանի որ վայելու է ինչպես կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի բացարձակ հովանավորությունը, այնպես էլ բուհի հոգաբարձուների խորհրդի անդամների՝ ԱԺ պատգամավորներ Ֆելիքս Ցոլակյանի, Արման Սահակյանի հովանավորությունը։ «Ինչ վերաբերվում է նախարարին, ապա Սահակ Մինասյանը երբեք չի թաքցրել իր կապը նախարարի հետ։ Նա բազմաթիվ մարդկանց ներկայությամբ նախարարին քամահրական անվանել է Լյով։ Նա չի ասում նախարարը, կամ պարոն Մկրտչյանը, այլ ասում է մեր Լյովը։ Այստեղից հանգիստ կարելի է հետևություն անել, թե այդ Լյովը ինչպես պետք է արձագանքի պարոն Մինասյանի հանցագործություններին։ Նախարարը հովանավորում է Մինասյանին և դա անվճար հովանավորություն չէ»,- եզրափակեց Գագիկ Համբարյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում