ԱՄՆ-ը կոչ է անում Իրանի իշխանություններին ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին, այդ թվում նրանց, ովքեր կալանքի տակ են հայտնվել օրերս կայացած բողոքի ակցիաների արդյունքում։ Այս մասին ասվում է Սպիտակ տան տարածած հայտարարությունում։
Հայտարարությունում ասվում է, որ Վաշինգտոնը խորապես անհանգստացած է հազարավոր ձերբակալվածների, կտտանքների և ցուցարարների սպանությունների մասին հաղորդագրություններից։
Դոնալդ Թրամփի վարչակազմն այս շաբաթ որոշում կընդունի այն մասին, թե թողնու՞մ է ուժի մեջ որոշ հակաիրանական պատժամիջոցների մորատորիումը, թե՞ հրաժարվում է մորատորիումից՝ դրանով իսկ հարցականի տակ դնելով իրանական միջուկային համաձանագիրը։