Friday, 29 03 2024
Փորձել են առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ ներկրել
11:45
Որքա՞ն տարածք են ռուսները գրավել այս տարի Ուկրաինայում
Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath
11:15
Ռուսական խոշոր հարձակումը կլինի մայիսի վերջին
Բեգլարյանը սպառնացել է նորակառույցի սեփականատերերին իր առանձնատուն բացվող տեսարանի համար
«Միրզոյանի հետ վերջին անգամ շփվել եմ Սկոպյեում․ մենք էինք նախաձեռնել այն». Լավրով
Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն
«Հայկական ղեկավարությունը սկսում է արտահայտել այնպիսի գաղափարներ, որոնցով Փաշինյանը ձևավորել էր իր «Ելք» շարժումը». Լավրով
«Փաշինյանը միշտ մեզնից խնդրել է չմոռանալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը». Լավրով
10:45
«Բրյուսելի հանդիպումը կկենտրոնանա Հայաստանի տնտեսական կայունության վրա». Միլլեր
«Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել են
Թումանյան փողոցում ծառի ճյուղն ընկել է էլեկտրական լարերի վրա
Սուրեն Պապիկյանը հետևել է «Բաղրամյան» զորավարժարանում անցկացված զորախաղերին
10:15
Նավթի գներն աճել են. 28-03-24
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
Քարաթափում Լանջազատ գյուղի մոտակայքում
Սյունիքի միջանցքի հարցը չլուծվեց՝ անցան Տավուշ. ռուս-ադրբեջանական նոր խաղեր
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է
Եվլախը իր ճակատին դաջած անձը գուցե հրահանգ ունի ազգամիջյան բախումներ հրահրելու
Տեղումներ չեն սպասվում
Կա ահաբեկչության վտանգ․ ՌԴ հատուկ ծառայությունները հիբրիդային պատերազմ են մղում Հայաստանի դեմ
Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»
Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում. «Հրապարակ»
Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում. «Ժողովուրդ»
Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ»
Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում. «Ժողովուրդ»

13-ամյա տղան ընկել է տրակտորի՝ ձմերուկ բարձած «լաֆետի տակ» և մահացել

Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Արթուր Ադամյանի նախագահությամբ ավարտվել է Սրապ Մ.-ի գործի դատական քննությունը:

31-ամյա Սրապին մեղադրանք էր առաջադրվել ՃԵԿ պահանջները խախտելու, մահացու ելքով վրաերթի համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 2-րդ մասով: Տուժողը Սրապի համագյուղացի 13-ամյա Սուրեն Խ.-ն էր:

Դատական ակտում ամրագրված է, որ Սրապ Մ.-ի խնամքին են երկու մանկահասակ երեխաները՝ 3 և 2 տարեկան: Սրապը զբաղվում է հողագործությամբ:

2017 թվականի սեպտեմբերի 29-ի առավոտյան՝ ժամը 9-ն անց 30-ի սահմաններում, Սրապ Մ.-ն իրեն պատկանող «Բելառուս» տրակտորով եղբոր ու համագյուղացի չորս երեխաների, այդ թվում՝ 13-ամյա Սուրենի հետ գնացել է գյուղի վարչական տարածքում գտնվող իր դաշտ՝ ձմերուկ և սեխ հավաքելու:

Դաշտում աշխատանքներն ավարտելուց և տրակտորի կցասայլը ամբողջությամբ սեխ ու ձմերուկ բեռնելուց հետո տրակտորով վերադարձել են գյուղ:

Տրակտորը վարել է Սրապը, եղբայրը նստած է եղել նրա կողքին, իսկ անչափահաս տղաները նստել են տրակտորի կցասայլի ու կցասայլի կցորդիչի վրա:

Սրապ Մ.-ն տրակտորը վարել է 10 կմ/ժ արագությամբ: Նա անտեսել է ՃԵԿ համապատասխան հոդվածի պահանջը՝ մարդկանց փոխադրումը տրակտորի խցիկից դուրս՝ բեռնատար կցորդում արգելելու վերաբերյալ:

Ճանապարհին տրակտորի կցասայլի կցորդիչի վրա նստած 13-ամյա Սուրենը վայր է ընկել, և Սրապ Մ.-ն կցասայլով վրաերթի է ենթարկել նրան՝ անզգուշությամբ պատճառելով մահ:

Սրապ Մ.-ն իրեն լիովին մեղավոր է ճանաչել:

Նա հայտնել է, որ դեպքի օրը եղբոր ու համագյուղացի չորս երեխաների հետ իր տրակտորով գնացել են իր դաշտ՝ ձմերուկ ու սեխ հավաքելու:

Վերադարձի ճանապարհին ինքը նկատել է, որ երեխաները կցասայլից իջել ու կանգնել են կցասայլի կցորդիչի վրա: Նրանց դիտողություն է արել ու շարունակել է ճանապարհը: Մոտ 40 մետր ընթանալուց հետո լսել է գոռոցներ՝ կանգնի՛ր, կանգնի՛ր:

Միանգամից արգելակել է տրակտորը, եղբոր հետ իջել ու տեսել է Սուրենին՝ կցասայլի առջևի ու հետևի անիվների միջև գետնին ընկած՝ ամբողջովին արնաշաղախ վիճակում:

Հասկացել է, որ երեխան կցասայլից վայր է ընկել ու մնացել է կցասայլի՝ «լաֆետի ակի տակ»:

Ինքը գրկել է տղային ու դաշտերով վազել է դեպի գյուղի կենտրոնական ճանապարհը: Միաժամանակ զանգել է դաշտում գտնվող ընկերոջը, որ նա իր մեքենայով մոտենա՝ երեխային հիվանդանոց տեղափոխելու համար:

Ընկերը մեքենայով հասել է, երեխային դրել են նրա մեքենան: Բայց ավելի անվտանգ տեղափոխելու համար ինքը զանգել է նաև շտապօգնություն:

Սարդարապատ գյուղում հանդիպել է շտապօգնության մեքենային: Երեխային տեղափոխել են շտապօգնության մեքենա, տարել են «Արմավիր» բժշկական կենտրոն, որտեղից ինքը կամովին ներկայացել է ոստիկանություն:

Սրապ Մ.-ն զղջացել է կատարվածի համար, խնդրել է իր նկատմամբ մեղմ վարվել:

Տուժողի իրավահաջորդը՝ մահացու վրաերթի ենթարկված երեխայի հայրը հայտնել է, որ դեպքի պահին գտնվել է Ռուսաստանում: Իրեն զանգել են իր ընկերներն ու ասել են, որ Սուրենին դեպք է պատահել: Ինքն անհապաղ վերադարձել է Հայաստան…

Տուժողի իրավահաջորդը դիմումով դատարանին հայտնել է, որ Սրապ Մ.-ից բողոք, պահանջ չունի, պատժի հարցը թողնում է դատարանի հայեցողությանը:

Սրապի եղբայրը հայտնել է, որ դաշտում աշխատել են մինչև ժամը 12-ը: Հետդարձի ճանապարհին ինքը նստած էր վարորդի խցիկում՝ եղբոր կողքին: Ճանապարհին նկատել են, որ երեխաները կցասայլից իջել ու նստել են կցորդիչի վրա: Սրապը նրանց դիտողություն է արել, պահանջել է, որ բոլորը տեղավորվեն վարորդի խցիկում, բայց երեխաները հրաժարվել են: Սրապը պահանջել է, որ նրանք նստեն կցասայլում՝ ձմերուկների վրա: Այնուհետև շարունակել են ճանապարհը: Մոտ 40 մետր ընթանալուց հետո ինքը նկատել է, որ երեխաներից՝ Սուրենը կցորդիչի վրայից վայր է ընկել ու կցասայլի անիվն անցել է նրա վրայով: Ինքը գոռացել է եղբորը, որ կանգնեցնի տրակտորը:

Երբ իջել են տրակտորից, երեխան ընկած էր կցասայլի առջևի ու հետևի անիվների արանքում: Սրապը երեխային գրկել ու վազել է դաշտերով՝ դեպի կենտրոնական ճանապարհ… Հետո երեխային դրել են շտապօգնության մեքենան, բայց մինչև հիվանդանոց հասնելը ճանապարհին երեխան մահացել է…

Պատահարի պահին տրակտորի կցասայլի կցորդիչի վրա գտնվող երեխաներից՝ Արթուրը հայտնել է, որ հետդարձի ճանապարհին ինքը կանգնած է եղել կցորդիչի վրա՝ կցասայլից բռնված, Սուրենը նստած էր կցորդիչի վրա՝ կցասայլի աջ անիվի ուղղությամբ, մյուս երկու տղաները, այդ թվում՝ իր եղբայրը, նստած էին մեջք մեջքի տված:

Ընթացքի ժամանակ իրենք անընդհատ Սուրենից պահանջում էին բռնվել ինչ-որ տեղից, որ չընկնի, բայց նա չէր լսում, նստել էր առանց բռնվելու:

Դաշտամիջյան ճանապարհը քարքարոտ էր, տրակտորը դանդաղ էր ընթանում: Ճանապարհին ինքը տեսել է՝ ինչպես Սուրենը նստած տեղից վայր ընկավ ու մնաց անիվի տակ… Ինքը բղավել է, Սրապն անմիջապես կանգնեցրել է տրակտորը…

Դատարանը եզրակացրել է՝ քանի որ Սրապ Մ.-ն մենատնտես է, զբաղվում է հողագործությամբ, ապրուստի միջոց է հայթայթում տրանսպորտային միջոցի շահագործումով: Եթե նա, լինելով ընտանիքի միակ կերակրողը, տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկվի՝ նրա ընտանիքը կհայտնվի ծանր կացության մեջ, հետևաբար՝ պետք է պատիժ նշանակել՝ առանց տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկելու:

Դատարանը Սրապ Մ.-ին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 2-րդ մասով, դատապարտել է 2 տարի ազատազրկման, նրա նկատմամբ պայմանական դատապարտություն է կիրառել ու սահմանել է 2 տարի փորձաշրջան:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում