Thursday, 28 03 2024
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ
20:40
Սևաստոպոլում ռազմական ինքնաթիռն ընկել է ծովը
Ռուսաստանցիները կորցնում են հետաքրքրությունը Դուբայի նկատմամբ
Ադրբեջանը հրաժարվում է սահմանազատումից՝ Հայաստանին ներկայացնելով ահաբեկիչ և օկուպանտ
Հայկական լեռնաշխարհը պատմականորեն եղել է համաշխարհային քաղաքակրթությունների խաչմերուկ. ՀՀ նախագահ
ԿԳՄՍ նախարարն ու փոխնախարարն այցելել են «Թատրոն տանիքում» այլընտրանքային թատրոն
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ պատգամավորներն աշխատանքային այցով կգործուղվեն Բեռլին
ՀՀ կառավարության ուղարկած մարդասիրական օգնությունը հասել է Եգիպտոս. 1– 2 օրում կփոխանցվի Գազայի բնակիչներին
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Եվրոպական խորհրդի քաղաքական եւ անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան
Սահմանամերձ գյուղերում բնակարան կառուցելու համար պետական աջակցության ծրագրով նախորդ տարի հաստատվել է 280 շահառուի հայտ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ուղիղ. այսօր Ավագ Հինգշաբթի է. ոտնլվայի արարողություն և խավարման կարգ Անթիլիայում
18:50
Ռուսաստանը պատրաստվում է նոր մեծ հակահարձակման
«Կովկասի գերուհու» տնօրենը 11մլն․ դրամ է հափշտակել
Համոզված եմ մենք կունենանք սերունդ, որը կապրի ԵՄ անդամ Հայաստանում. Էդգար Առաքելյան
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
18:40
ԵՄ-ը մինչև ապրիլ կներկայացնի Ուկրաինային սպառազինությունների մատակարարման պլանը
Իսրայելը ՀԱՄԱՍ-ի 200 զինյալ է լիկվիդացրել Աշ-Շիֆա հիվանդանոցում
«Աշխարհին նոր բազմակողմանի առևտրային համակարգ է անհրաժեշտ». Տոկաև

88-ի շարժում-30. «Ղարաբաղ» կոմիտե-2

1988 թ. սեպտեմբերին «Ղարաբաղ» կոմիտեն, նկատի ունենալով ձերբակալվելու հավանականությունը, պայքարն ընդհատակում շարունակելու համար, ստեղծեց մի զուգահեռ գաղտնի կոմիտե հետևյալ կազմով՝ Երջանիկ Աբգարյան, Դավիթ Շահնազարյան, Ավետիք Իշխանյան, Արշակ Սադոյան, Ալբերտ Բաղդասարյան, որոնց հաջորդ տարվա մարտին միացան նաև Վիտյա Այվազյանը, Սմբատ Հակոբյանը և Ստեփան Ղարագեբակյանը (Մարգարյան):

«Ղարաբաղ» կոմիտեի մտահոգություններն անտեղի չէին. արդեն երեք ամիս անց` դեկտեմբերի 7-ի երկրաշարժի առիթն օգտագործելով, ԽՍՀՄ ղեկավար Միխայիլ Գորբաչովը կարգադրեց «Ղարաբաղ» կոմիտեի անդամների ձերբակալությունը:

Հոգեվարքի մեջ գտնվող կայսրության վերնախավը գերագնահատել էր իր հնարավորությունները կամ ավելի շուտ` թերագնահատել էր Հայաստանում ծավալվող համազգային շարժման քաղաքական, կադրային պոտենցիալը: Այսպես կոչված` զուգահեռ կոմիտեն կամ «Ղարաբաղ» կոմիտե-2-ը ոչ միայն հետամուտ եղավ համազգային շարժման առաջնորդների ազատությանը, այլ նաև հետևողականորեն հետապնդեց շարժման օրակարգը:

Երկրաշարժը խոր վիշտ ու ցավ էր ձգել հայ ժողովրդի սրտում, սակայն ի շնորհիվ շարժման երկրորդ ալիքի առաջնորդների` հասարակությունը ոչ միայն կոնսոլիդացվեց, այլ նաև նոր թափ հաղորդեց պայքարին: Շուտով Մոսկվայում հասկացան, որ կոնկրետ առաջնորդների ձերբակալություններով հնարավոր չէ կասեցնել համազգային շարժման ընթացքը: Այնքան հզոր էր շարժման էներգետիկան ու հարուստ կադրային բազան, որ, ըստ անհրաժեշտության, կարող էր ձևավորվել մի քանի կոմիտե: Այս առթիվ գեղեցիկ ու պատկերավոր արտահայտվել է Լևոն Տեր-Պետրոսյանը` մոսկովյան բանտարկությունից Երևան վերադառնալուն պես, Մատենադարանի տարածքում հրավիրված բազմամարդ հանրահավաքում: Դիմելով հավաքված տասնյակ հազարավոր մարդկանց` Տեր-Պետրոսյանը նշեց, թե կոմիտեն ողջ հայ ժողովուրդն է:

1989-ի մայիսին` «Ղարաբաղ» կոմիտեի անդամների ազատության մեջ հայտնվելուց հետո, կոմիտե-2-ը, ըստ էության, չդադարեցրեց գործունեությունը, մանավանդ, որ շուտով տեղի ունեցավ Հայոց Համազգային Շարժման առաջին համագումարը, որի ընթացքում վարչության անդամ ընտրվեցին զուգահեռ կոմիտեի բոլոր անդամները` ըստ էության, ամբողջացնելով շարժման հարթակը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում