Thursday, 25 04 2024
Երևան-Երասխի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
Ալիևը նշել է, թե Հայաստանն ու Ադրբեջանը որքան տարածք են սահմանազատել
Քննարկվել են Հայաստանի և Ալժիրի միջև մի շարք ոլորտներում փոխգործակցության հնարավորությունները
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Հայաստանը և Չեխիան ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
10:30
Նավթի գները նվազել են- 24-04-24
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների

Հայաստանն ու Ադրբեջանը կասե՞ն «ոչ» ռուսական զենքին՝ ամերիկյան պատժամիջոցների պատճառով

Ամերիկայի արտաքին քաղաքականության խորհուրդ (American Foreign Policy Council) վերլուծական կենտրոնի ավագ գիտաշխատող Սթիվեն Բլանկը «Ամերիկայի Ձայն»-ին տված հարցազրույցում կարծիք է հայտնել, թե ամերիկյան նոր պատժամիջոցները Ռուսաստանի ռազմարդյունաբերական ընկերությունների նկատմամբ կարող են ազդել ոչ միայն Ռուսաստանի, այլև այլ երկրներին ռուսական զենքի մատակարարումների վրա: Միտքն այն է, որ ռազմատեխնիկական ոլորտում Ռուսաստանի գործընկեր պետությունները, մասնավորապես՝ Հայաստանն ու Ադրբեջանը, կարող են այսուհետ զերծ մնալ ռուսական զենքի գնումներից՝ նկատի ունենալով ամերիկյան պատժամիջոցները: Բլանկն այս հեռանկարը դիտում է դրական լույսի ներքո՝ ասելով, թե վատ չէր լինի, եթե դադարեցվեին զենքի մատակարարումները Հարավային Կովկասի երկրներին: Միգուցե դա կնպաստեր խաղաղության գործընթացի ակտիվացմանը Ղարաբաղյան հարցում:

Տավտոլոգիա

Փորձագետների մեծ մասը, սակայն, իրատեսական չի համարում նման կանխատեսումը: Օրինակ՝ Մոսկվայի Քաղաքական և ռազմական վերլուծությունների կենտրոնի փոխտնօրեն, ռազմական փորձագետ Ալեքսանդր Խրամչիխինը լուրջ չի վերաբերվում նման գնահատականներին՝ Բլանկի խոսքերն անվանելով «տավտոլոգիա»:

«Պատժամիջոցները Ռուսաստանի ռազմարդյունաբերական ձեռնարկությունների նկատմամբ սահմանվել են շատ վաղուց՝ դեռևս Ղրիմի միացման ժամանակներից, և, իհարկե, դրանք որևէ կերպ չեն ազդել ռուսական ռազմարդյունաբերության վրա, իսկ թե ինչ կապ ունեն սրա հետ Հայաստանը կամ Ադրբեջանը՝ հասկանալի չէ: Ես ընդհանրապես չեմ հասկանում այն մարդկանց, ովքեր նման մտքեր են արտահայտում»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում մեկնաբանեց փորձագետը:

Եթե Ռուսաստանի վիճակը վատանա, դա կազդի Հայաստանի վրա

Արտաքին քաղաքականության, պաշտպանության և անվտանգության հարցերի փորձագետ Գրիգորի Տրոֆիմչուկը խոսեց ոչ միայն ռազմարդյունաբերական ոլորտի և զենքի մատակարարումների, այլև ընդհանրապես Ռուսաստանի նկատմամբ սահմանված ամերիկյան պատժամիջոցների քաղաքական նշանակության մասին:

«Հայաստանը ուշադրությամբ հետևում է Արևմուտքի կողմից սահմանված հակառուսական պատժամիջոցների շուրջ տեղի ունեցող բոլոր իրադարձություններին, առավել ևս՝ այդ պատժամիջոցների խստացմանը, որովհետև Հայաստանն ուղղակիորեն համագործակցում է Ռուսաստանի Դաշնության հետ ամենատարբեր ուղղություններով, առաջին հերթին՝ Եվրասիական տնտեսական միության, ՀԱՊԿ-ի շրջանակներում և այլն: Եվ եթե Ռուսաստանի վիճակը վատանա, ապա դա, բնականաբար, ինչ-որ կերպ կանդրադառնա Հայաստանի վրա, եթե ոչ՝ ուղղակիորեն, ապա գոնե անուղղակի կերպով»,- մեզ հետ զրույցում նշեց Տրոֆիմչուկը:

Փորձագետն ասում է, թե Ռուսաստանում բոլորն էլ հասկանում են, որ ճնշումը Արևմուտքի կողմից գնալով սաստկանալու է: Միացյալ Նահանգների պատժամիջոցները վաղուց արդեն դուրս են եկել անհատական սանկցիաների շրջանակներից: Դրանք այժմ վերաբերում են տնտեսության ամբողջ բնագավառների, և, իհարկե, մեծ ուշադրություն է հատկացվում Ռուսաստանի ռազմարդյունաբերական ոլորտին:
«Հենց այդ պատճառով Դմիտրի Ռոգոզինն ընդամենը մի քանի օր առաջ հայտարարեց, թե ստեղծվելու է համապատասխան պրոֆիլային հաստիք, որը հաշվի է առնելու պատժամիջոցների բացասական հեռանկարները և փորձելու է հասկանալ, թե ինչպես կարելի է դրան արձագանքել, ինչպես կարող է ռուսական ռազմարդյունաբերությունը դուրս գալ այս վատթարացող վիճակից»:

Ռուսաստանն ամրության լուրջ պաշար ունի

Գրիգորի Տրոֆիմչուկը կարծում է, որ Հայաստանն առայժմ անհանգստանալու առիթ չունի, բայց նկատի ունենալով նշված հեռանկարները՝ Հայաստանի և Ռուսաստանի համապատասխան կառույցները պետք է փորձեն կանխատեսել հետագա զարգացումները՝ պատժամիջոցների բացասական հետևանքները կանխելու համար:

«Ամեն դեպքում Ռուսաստանը ամրության լուրջ պաշար ունի պաշտպանական ոլորտում, ուստի նույնիսկ ամենավատ սցենարի դեպքում Հայաստանը կկարողանա իրագործել Ռուսաստանի հետ համատեղ նախագծերը, այդ թվում՝ ռազմական ոլորտում»,- կարծում է ռուսաստանցի փորձագետը:

Ղարաբաղյան հարցում ճիշտ քայլեր են անհրաժեշտ

Միաժամանակ Գրիգորի Տրոֆիմչուկը տարանջատում է հակառուսական պատժամիջոցների և Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հարցերը՝ այս խնդիրները գնահատելով տարբեր հարթություններում:

«Եթե Ռուսաստանը, Հայաստանը և Ադրբեջանը ճիշտ քաղաքականություն իրականացնեն Ղարաբաղյան հարցում, ապա հնարավոր է հասնել առաջընթացի խաղաղության հաստատման ուղղությամբ՝ ռուս-ամերիկյան հարաբերությունների ցանկացած զարգացման պարագայում: Սրանք իրարից անկախ երկու գործընթացներ են: Իսկ եթե ճիշտ որոշումներ չկայացվեն բանակցային գործընթացի շրջանակներում, ապա, իհարկե, Արևմուտքն ինչ-որ պահի կմիացնի հակառուսական պատժամիջոցների հարցը Հարավային Կովկասի խնդիրների հետ, և դա կարող է ազդել նաև ռուս-հայկական հարաբերությունների վրա: Ես հակված չեմ դրական գնահատելու Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցները Հարավային Կովկասում խաղաղություն հաստատելու տեսանկյունից»,- նշեց փորձագետը:

Դժվար թե ասեն՝ «ոչ»

Վրացի քաղաքագետ Գելա Վասաձեն ևս հակված չէ այն կարծիքին, թե ամերիկյան պատժամիջոցները Ռուսաստանի դեմ կարող են սահմանափակել ռուսական զենքի մատակարարումները Հայաստանին և Ադրբեջանին:

Փորձագետն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց հետևյալը. «Պատժամիջոցները հիմնականում ուղղված են տեխնոլոգիական ոլորտներին: Ես չեմ կարծում, որ Ադրբեջանը և առավել ևս Հայաստանը, որը Ռուսաստանի դաշնակիցն է ՀԱՊԿ-ում, այդ պատժամիջոցների պատճառով կասեն՝ «ոչ» և կհրաժարվեն ռուսական սպառազինությունից: Թերևս չհամաձայնեմ ամերիկացի փորձագետի հետ: Դժվար թե ամերիկյան պատժամիջոցները խանգարեն Ռուսաստանին զենք մատակարարելու Հայաստանին կամ Ադրբեջանին»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում