Թուրքիան փոփոխություններ է մտցրել Վրաստանի քաղաքացիների համար սահմանի հատման կանոնակարգում։
Համաձայն փոփոխությունների՝ 2018 թվականի հունվարի 1-ից Թուրքիայի հետ սահմանի հատումը և նույնիսկ փոքր ժամանակով տարածքում կանգ առնելը, կհամարվի մեկ օրացուցային օր, հայտնում է «Գրուզիա Օնլայնը»։
Վրաստանի քաղաքացիները կարող են 180-օրյա ժամանակահատվածում Թուրքիայում գտնվել 90 օր։ Ժամկետը լրանալուն պես նրանք պետք է կեցության իրավունք ստանան։
Համապատասխան տեղեկությունը զետեղվել է Բաթումում Թուրքիայի հյուպատոսության կայքում։