Thursday, 28 03 2024
17:30
Սեուլում ավտոբուսների վարորդները գործադուլ են հայտարարել
17:20
Բուլղարիայում տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ
Եվրանեսթում մենք կողմ ենք քվեարկել մեր ընդդիմադիրների առաջարկին, իրենք մերին`ոչ.շատ բան չփոխվեց
Բաքվի վարքագիծն անընդունելի է. Բաքոյանը՝ ԼՂ-ի նախկին ղեկավարներից հարցազրույցներ վերցնելու մասին
Իսրայելը հայտնել է Լիբանանից հրթիռների արձակման մասին
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վրաստանը մտադիր է երկու տարվա ընթացքում 3,7 մլրդ լարի ծախսել կլիմայի փոփոխության դեմ պայքարի համար
ԵԱՏՄ-ից դուրս գալու հարց Հայաստանը չի քննարկում. ՔՊ պատգամավոր
Օր առաջ հայտարարել ռուսական ռազմակայանը ՀՀ-ից հանելու մասին. Հայկ Միրզոյան
Անհապաղ դո՛ւրս գալ ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից. Ժողովրդավարական հասարակական-քաղաքական ուժերի հայտարարությունը
«Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են». Ռուբինյան
«Եվրամիությունը հիասթափեցրել է Վրաստանին». Պապուաշվիլի
Մենք Հայաստանին օգնելու պարտականություն ունենք ագրեսորի դեմ պայքարում․ Անն-Լորանս Պետելի հարցազրույցը
Բաքուն «ջրային ագրեսիա» է նախապատրաստում
Ղրղզստանը հայտնել է ՌԴ-ում ահաբեկչություններին մասնակցելու համար երկրի քաղաքացիներին հավաքագրելու փորձերի մասին
Բրյուսելյան սեղանին երաշխիքների փաստաթուղթ կլինի. Բաքվի նկրտումները չեն հաջողվելու
16:07
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավարն այցելել է Հյուսիսային Կորեա
Ոսկեպարում սադրիչներ են վխտում. ռուսների ձեռքի գործն է
Գյումրիում հանրային սննդի օբյեկտը կվերսկսի իր գործունեությունը
Այն ինչ ստացանք Արցախում, ստանալու ենք նաև ՀՀ-ում՝ եթե այս տեմպերով շարունակենք. Ստյոպա Սաֆարյան
Մնանք ՌԴ-ի հետ, կմնանք Ռուսաստան-Թուրքիա-Ադրբեջան եռանկյունում, որտեղ խնդիրները կլուծվեն մեր հաշվին
Ավարտվել է Հրազդան քաղաքի 64–ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը
Ո’չ Կոնսերվատորիան, ո’չ «Գոյ» թատրոնը չեն ընդունում ձեր որոշումը. պատգամավորը՝ ԿԳՄՍ նախարարին
Կրթությանը հատկացվող բյուջեն 38%-ով ավելացել է՝ 2023-ի համեմատ. ԿԳՄՍ նախարարի հաշվետվությունը՝ ԱԺ-ում
15:30
Արտասահմանյան ընկերությունների վնասները ՌԴ-ի շուկայից հեռանալու պատճառով գերազանցել են 107 մլրդ դոլարը. Reuters
15:20
«Ռուսաստանը մեկ ամսից ավել գիտեր ահաբեկչության նախապատրաստման մասին». Բուդանով
Ադրբեջանի ՄԻՊ-ը Ստեփանակերտում հանդիպել է այնտեղ մնացած հայերին
Վաշինգտոնի արձագանքը Բաքվի շանտաժին
14:50
Գազայի հիվանդանոցների ⅔-ը չեն գործում. ՄԱԿ
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ

«Կարճ կապենք»․ Ա՞ջ, թե՞ ձախ. Որ կողմում է բաբախում իշխանության սիրտը [ղեկը]

Կամիկաձե հասկացությունն ի հայտ է եկել դեռևս 13-րդ դարում և բառացի նշանակում է «Աստվածային քամի», այդպես են կոչել նաև երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ թշնամու նավերը խորտակող մահապարտ օդաչուներին.

Դժվար չէ գուշակել, թե ինչ նկատի ուներ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարը, երբ աջակողմյան ղեկով մեքենայի վարորդին անուղղակի համեմատեց «կամիկաձե»-ի հետ

Հայաստանում  աջակողմյան ղեկով ավելի քան  35,600 մեքենա կա հաշվառված:

Աջ թե ձախ։ Հռետորական հարցադրումից հետո դեռևս 20 տարի առաջ գուսան Թաթան սեր շաղ տվեց․ հայոց երկրի հայ կառավարությունը սակայն չհետևեց նրա օրինակին․․․Աջ թե ձախ․  հարցի պատասխանը տալու համար կառավարությունում աջ ղեկով մեքենաների գոյությունը արգելող օրենքի նախագիծ են մշակել:

Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը վստահեցնում է՝ աջ ղեկով մեքենաների սեփականատերերին չի արգելվի շահագործել տրանսպորտային միջոցը, սակայն . «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքով սահմանվում է, որ Հանրապետության ճանապարհներին սահմանված է տրանսպորտային միջոցների աջակողմյան երթևեկությունը, ինչը իսկզբանե նախատեսված է ձախ ղեկով մեքենաների համար :

Բացի այդ  այս առաջարկի հիմքում ընկած է Եվրասիական տնտեսական միության այն պայմանը, ըստ  որի Հայաստանը Միությանը միանալուց հետո 60 ամսվա ընթացքում մեր երկրում պետք է սկսի գործել ԵԱՏՄ «Անիվային տրանսպորտային միջոցների մասին» տեխնիկական կանոնակարգը: Իսկ այդ կանոնակարգի 19-րդ կետն արգելում է M2 և M3 կատեգորիաների աջակողմյան ղեկով մեքենաների արտադրությունն ու շրջանառությունը:

Աջ ղեկ ունեցող տրանսպորտային միջոցների այսօրվա սեփականատերերին չի արգելվի հետագայում ևս շահագործել իրենց մեքենանան, սակայն աջ ղեկով մեքենա ներկրել չի թույլատրվի: «Աջ Ղեկ» նախաձեռնության անդամները  վրդոհված պնդում են, որ աջ ղեկով մեքենաների շրջանառության արգելքը կարող է հարվածել մի շարք քաղաքացիների գրպանին, ովքեր նախկինում չեն գուշակել, որ մի օր կարող է աջ ղեկի առկայությունն արգելող օրենք ընդունվել:

Հայաստանում հաշվառված աջ ղեկով  37 600 մեքենայատերերի ծախսած հազարավոր դոլարները այսպես ասած ջուրը կլցվի, քանի որ այն ոչ հնարավոր կլինի վաճառել, ոչ էլ վարել:

Գրեթե համոզված կարելի է պնդել, որ ձախակողմյան երթևեկությամբ երկրում աջ ղեկով մեքենան կարող է  վտանգավոր լինել, սակայն ՝ .

2017 թվականի առաջին կիսամյակում Հայաստանում արձանագրվել է մահվան ելքով 84 վթար 117 ավտոմեքենայի մասնակցությամբ, որի  հետևանքով մահացել է 102 քաղաքացի: 117 ինքնաշարժերից ընդամենը 6-ն է եղել աջակողմյան ղեկով, մնացած 111-ը՝ բնականաբար ձախակողմյան:

Մեզանում աջակողմյան ղեկով մեքենաների տարածումը էապես կապված է Հայաստանում ծանր սոցիալական պայմանների հետ։ Հաճախ նույն գինն ունեցող և նույն դասի աջակողմյան ու ձախակողմյան ղեկերով մեքենաների տարիքային տարբերությունը հասնում է մինչև 10-ը տարի: Ձեռք բերելով այդպիսի մատչելի ավտոմեքենաներ դրանց սեփականատերերը փոքր ներդրումով կարողանում են լուծել մեծ սոցիալական խնդիր։

 

 

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում