2016թ. ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված և մի շարք ծանր հանցագործությունների մեջ մեղադրվող «Սասնա ծռեր» խմբի անդամներից Պավել Մանուկյանի, Վարուժան Ավետիսյանի, Մխիթար Ավետիսյանի, Արայիկ Խանդոյանի, Գագիկ Եղիազարյանի, Արմեն Բիլյանի, Արեգ Կյուրեղյանի, Սմբատ Բարսեղյանի, Սեդրակ Նազարյանի և Էդվարդ Գրիգորյանի գործով դատական նիստում այսօր ամբաստանյալներից Վարուժան Ավետիսյանը բոլոր ամբաստանյալների անունից հայտարարեց՝ իրենք չեն ցանկանում նիստերին ներկա լինել, քանի դեռ դատարանը լուծում չի տվել Սմբատ Բարսեղյանի և Արմեն Բիլյանի խնդրին: