Ամանորյա տոնական օրերին հաջորդած ամենևին ոչ տոնական իրականությունը գնալով թեժ զարգացումների նշաններ է ի ցույց դնում։ Թանկացումների և հասարակական քաղաքական շրջանակներում կուտակվող բողոքի ալիքին զուգահեռ ակտիվանում են պնդումները, որ անցյալ տարի ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրություններից հետո ընդդիմության բոլոր հատվածները ի մի բերելու, միավորելու եզակի հնարավորություն է ստեղծվել։ Որոշ վերլուծաբաններ պնդում են, որ ստեղծված իրավիճակի գլխավոր պատասխանատուն իհարկե իշխանությունն է, բայց ընդդիմությունն իր պասիվությամբ ևս անմասն չէ այս կացության համար։ «Ժառանգություն» կուսակցությունը հասարակական քաղաքական պայքարի ավանգարդում է միշտ եղել և «Առաջին լրատվական»-ը «Գլխավոր պատճառ» հաղորդման շրջանակում «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի հետ զրույցում փորձելու է հասկանալ, թե ինչ կարող է տեղի ունենալ ապրիլից առաջ երկրի քաղաքական, հասարակական կյանքում։
Հարցազրույցը՝ տեսանյութում։