Thursday, 25 04 2024
Ալիևը նշել է, թե Հայաստանն ու Ադրբեջանը որքան տարածք են սահմանազատել
Քննարկվել են Հայաստանի և Ալժիրի միջև մի շարք ոլորտներում փոխգործակցության հնարավորությունները
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Հայաստանը և Չեխիան ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
10:30
Նավթի գները նվազել են- 24-04-24
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի

Սերժ Սարգսյանին հավատարմագրերն է հանձնել Լիբանանի նորանշանակ դեսպանը

Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Լիբանանի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Մայա Դաղերը:

Ինչպես տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, շնորհավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ՝ Հանրապետության Նախագահը վստահություն է հայտնել, որ նա առավելագույն ջանք կներդնի երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման և ամրապնդման գործում: Նախագահ Սարգսյանն ուրախությամբ է արձանագրել, որ Հայաստանի և Լիբանանի միջև հարաբերությունները, հիմնված լինելով երկու ժողովուրդների դարավոր բարեկամության վրա, տարեցտարի խորանում և ամրապնդվում են: Նախագահի համոզմամբ՝ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից հետո անցած 25 տարիների ընթացքում երկու երկրներին հաջողվել է կառուցել այնպիսի հարաբերություններ, որոնց բնորոշ են բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը, փոխվստահությունը, ինչպես նաև սերտ համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում:

Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել բարեկամ Լիբանանի իշխանություններին և ժողովրդին՝ լիբանանահայերի նկատմամբ տասնամյակներ շարունակ ցուցաբերվող ջերմ վերաբերմունքի համար, ինչը նրանց հնարավորություն է տվել ոչ միայն պահպանելու իրենց ինքնությունը, այլ նաև զարգանալու և ակտիվորեն մասնակցելու երկրի սոցիալ-տնտեսական կյանքին:

Դեսպան Մայա Դաղերը շնորհակալություն է հայտնել Հանրապետության Նախագահին ընդունելության և շնորհավորանքի համար՝ համակարծիք լինելով Նախագահի հետ, որ չնայած երկկողմ միջպետական հարաբերություններն ընդամենը 25 տարվա պատմություն ունեն, սակայն դրանք շատ ամուր են՝ հիմքում ունենալով երկու ժողովուրդների բարեկամությունը:

Դեսպան Դաղերը դրվատանքով է խոսել Լիբանանի հայ համայնքի մասին, որը ակտիվ մասնակցություն ունի երկրի զարգացման գործում:

Զրուցակիցները գոհունակությամբ են արձանագրել, որ Հայաստանը և Լիբանանն արդյունավետորեն համագործակցում են նաև միջազգային կազմակերպությունների շրջանակներում: Հանրապետության Նախագահը և Լիբանանի դեսպանը երկուստեք կարևորել են Հայաստանի տնտեսության նկատմամբ լիբանանցի գործարարների աճող հետաքրքրությունը՝ ընդգծելով ներդրումների խրախուսման ու գործարարների միջև շփումների ակտիվացման անհրաժեշտությունը:

Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև միջազգային արդի խնդիրներին և մարտահրավերներին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում