Wednesday, 24 04 2024
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը

Սերժ Սարգսյանի շտապ խորհրդակցությունը

Սերժ Սարգսյանը հունվարի 10-ին խորհրդակցություն է անցկացրել թանկացումների կամ գնաճի թեմայով: Այդ հանգամանքը ինքնին արդեն իսկ ուշագրավ է, նկատի ունենալով այն, որ Սարգսյանը խորհրդակցություն է անցկացրել վարչապետի բացակայության պայմաններում՝ փոխվարչապետի և այլ նախարարների ու գերատեսչությունների ղեկավարների մասնակցությամբ: Անկասկած ակնհայտ է, որ գնաճի թեման հրատապ է, սակայն միևնույն ժամանակ նույնքան անկասկած է, որ եթե Սերժ Սարգսյանը, օրինակ, խորհրդակցություն անցկացներ երկու կամ երեք օր անց, երբ Կարեն Կարապետյանը վերադարձած կլիներ արձակուրդից, ապա դրանից, իհարկե, առանձնապես ոչինչ չէր փոխվի, քանի որ, հազիվ թե խորհրդակցությունից հետո գները սկսեն խուճապահար իջնել:

Թեև իհարկե պետք չէ նաև բացառել, որ Սարգսյանի մոտ խորհրդակցությունից հետո որոշակի գնանկում տեղի ունենա, օրինակ, բենզինի կամ սեղմված գազի ոլորտում: Դա բացառել պետք չէ: Սակայն դա էլ իր հերթին կլինի քարոզչական ակտ Սերժ Սարգսյանի, այսպես ասած, «անփոխարինելիության» համատեքստում, որ կառավարությունը չի կարողանում անել ոչինչ, քանի դեռ Սարգսյանը չի միջամտում: Միևնույն ժամանակ, խորհրդակցության ընթացքում էլ Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ կարևոր է բյուջեի եկամուտների հավաքագրումը, ինչը տարվա կեսին հնարավորություն կտա կատարել գնաճի ազդեցության զսպմանն ուղղված քայլեր՝ սոցիալական ուղղություններով: Դա էլ իր հերթին ևս մեկ ուշագրավ մեսիջ է այսպես ասած ապրիլյան խնդրի կոնտեքստում, երբ Սերժ Սարգսյանը գործնականում «նախընտրական» խոստում է տալիս տարվա երկրորդ կեսի համար:

Այս, կամա թե ակամա, մեսիջները իհարկե բացարձակապես չեն կարող լինել աներկբա եզրակացության առարկա, որ խորհրդակցությունը ևս մեկ անգամ վկայեց Սերժ Սարգսյանի անխուսափելի վարչապետության մասին, սակայն, որ այն հերթական կաթիլն էր այն անորոշության ջրում, որում կարող է «խեղդվել» Կարեն Կարապետյանը և որի պատճառով «լողալու» դժվարությունների մասին նա հայտարարում էր տարեվերջյան իր հարցազրույցում, ակնհայտ էր: Սերժ Սարգսյանի խորհրդակցությունն ուշագրավ է նաև մեկ այլ իրողության ֆոնին՝ հունվարի 19-ին թանկացումների դեմ երթ հայտարարելու «Ելք» դաշինքի նախաձեռնության: Արդյո՞ք դաշինքի այդ նախաձեռնությունը անհանգստացրել է Սերժ Սարգսյանին և նա շտապել է որոշակիորեն լիցքաթափել իրավիճակը, և հենց դա է նաև պատճառը, որ չի սպասել Կարեն Կարապետյանի արձակուրդի ավարտին:

Իհարկե հաշվի առնելով Հայաստանում սոցիալական դժգոհության խորքային աստիճանը, ցանկացած զանգվածային ակցիայի նախաձեռնություն կարող է իշխանության համար պարունակել ռիսկեր և նախազգուշական միջոցառումների հիմքեր, սակայն բացառված չէ, որ Սերժ Սարգսյանի քայլն ավելի շուտ ուղղված է «Ծառուկյան» դաշինքի հնարավոր դիրքավորմանը և այդպիսով գուցե քայլ էր, որը «Ծառուկյան» դաշինքին այսպես ասած հիմք կտա առժամանակ ձեռնպահ մնալ 19-ի «Ելք»-ի նախաձեռնությանը միանալուց: Ինչ վերաբերում է խորհրդակցության արդեն տնտեսական բովանդակության մասին, ապա այն գործնականում բացակայում էր, համենայնդեպս, գնաճի զսպման կամ եկամուտների ավելացման տնտեսական քաղաքականության մասով: Ազդեցությունը չեզոքացնելու քայլերի անհրաժեշտության մասին հայտարարությունները գերազանցապես հռչակագրային էին, իսկ սոցիալապես անապահովների համար հետևանքը վերացնելու մասով պետական աջակցության մասին ակնարկներն էլ, ըստ էության, ավելի շուտ հակատնտեսական են, քան տնտեսական:

Խնդիրն այն է, որ այդ սուբսիդիաներն ու սոցիալական այլ հատկացումները, որքան էլ կարևոր են անապահով շերտի համար, այդուհանդերձ, դրանք գործնականում ավելի շատ ինքնամսխման, քան զարգացման ճանապարհն են, առավել ևս ռեսուրսային այնպիսի սղության պայմաններում գտնվող տնտեսության համար, ինչպիսին Հայաստանն է: Նախ պետք է ստեղծել, հետո նոր մտածել դոտացիաների, սուբսիդավորման և սոցիալական աջակցության մասին: Առանց այդ էլ կքված տնտեսության վրա սոցիալական լրացուցիչ բեռ ավելացնելը ընդամենը կարճաժամկետ էֆեկտ կունենա անապահով խավի համար, փոխարենը երկարաժամկետ խնդիրներ ամբողջ հանրության և պետության համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում