Մոլդովայում արգելել են ռուսական տեղեկատվական և վերլուծական հեռուստաալիքների հեռարձակումը՝ շրջանցելով երկրի նախագահ Իգոր Դոդոնին։
Արտասահմանյան քարոզչության դեմ պայքարի օրենքը, որի շրջանակներում սահմանափակում է դրվել ռուսական հեռուստաալիքների վրա, ստորագրվել է երկրի խորհրդարանի նախագահ՝ Անդրիան Կանդուի կողմից, ով պրոեվրոպական Դեմոկրատական կուսակցության անդամ է։ Օրինագիծը կոչված է ապահովելու հանրապետության տեղեկատվական անվտանգությունը՝ տրանսսահմանային հեռուստատեսության մասին Եվրոպական կոնվենցիան չստորագրած երկրների արտադրության նորությունների, տեղեկատվական–վերլուծական, քաղաքական և ռազմական հաղորդումների հեռարձակման սահմանափակման միջոցով։
Ռուսաստանը այս կոնվենցիան չի ստորագրել։ Մոլդովայի իշխող էլիտան չի թաքցնում, որ օրինագիծն ուղղված է հենց ՌԴ–ի դեմ։
Նախագահ Իգոր Դոդոն հրաժարվել է ստորագրել օրենքը։ Նրա փոխարեն դա արել է խորհրդարանի նախագահ Անդրիան Կանդուն։