Friday, 19 04 2024
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար
Արցախի ԱԺ-ն ՌԴ համապատասխան կառույցների հետ անհապաղ քննարկումներ է խնդրում սկսել
Երևանն ու Բաքուն 4 գյուղի հատվածում պայմանավորվել են սահմանազատման հարցում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Հարսնաքար», «Բյուրեղ», տներ, մեքենաներ, միլիարդներ. Դատախազությունը պահանջում է Ռ. Հայրապետյանից
Հայաստանում կգործի ժամանակավոր նպաստների թերթիկների ձևակերպման միասնական հարթակ
19:30
ԱՄՆ պետքարտուղարը խոսել է Ուկրաինային օգնություն տրամադրելու ուշացման հետևանքների մասին
Ամփոփվել են ՀՀ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում Պետական վերահսկողական ծառայության ուսումնասիրությունների արդյունքները
19:10
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
19:00
Սպիտակ տան ներկայացուցիչն ու Ուկրաինայի վարչապետը քննարկել են ռեֆորմները
ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեն կայցելի Թուրքիա
18:40
G7-ի երկրները մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնությունը Կիևին
18:30
Հնդկաստանը Ֆիլիպիններին հրթիռներ է վաճառում
18:20
Ալիևն ու Շոլցը կհանդիպեն
«4 գյուղերով» Փաշինյանը Ալիևին քարշ է տալիս սահմանազատման գործնթացի մեջ
ՀՀ համար Լավրովը՝ «բլիթ», Զախարովան՝ «մտրակ»
18:10
Ալիևն ու Պուտինը կհանդիպեն ապրիլի 22-ին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
18:01
ԵՄ-ը կարող է Ուկրաինային Patriot համակարգեր տրամադրել

Պետությո՞ւնը՝ նրանց, թե՞ նրանք՝ պետությանը. նեոսովետական Հայաստանի դիլեման

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը փաստորեն խոստովանեց, որ Ռոբսոն մականունով Ռուբեն Թաթուլյանը եղել է արտաքին գործերի նախարարի խորհրդական: Հաստիքային է եղել Թաթուլյանը, թե արտահաստիքային՝ խոշոր հաշվով մեծ նշանակություն չունի, և դա գուցե Հայաստանի ԱԳՆ-ին է ինչ-որ բան ասում, բայց ոչ նրանց, ովքեր աշխարհով մեկ տեղեկանում են, որ քրեական աշխարհի հետ առնչության համար գերտերության պատժամիջոցի տակ հայտնված Թաթուլյանը իրեն հայտարարում է արտգործնախարարի խորհրդական:

Մյուս կողմից՝ Հայաստանի իշխանության և այդօրինակ սեգմենտ ներկայացող տարբեր օդիոզ անձանց միջև կապերի մասին աշխարհը կամ, այսպես ասած, աշխարհաքաղաքականության առանցքային կենտրոնները նոր չէ, որ պետք է տեղեկանան: Ի վերջո, հիշենք տարիներ առաջ ԱՄՆ իրավապահների բացահայտած, այսպես ասած, Պզոյի գործը, որի առնչությամբ ԱՄՆ իրավապահները խոսել էին նաև դեպի Հայաստանի իշխանության տարբեր ներկայացուցիչներ տանող թելերի մասին:

Անկախության առաջին տարիներից հետո ժողովրդավարության կղզյակ և տարածաշրջանային փարոս ընկալվող Հայաստանը քայլ առ քայլ, սանտիմետր առ սանտիմետր սկսեց թեքվել դեպի, այսպես ասած, նեոսովետական «կղզյակ»: Իսկ դա նշանակում է նաև առանձնահատուկ դեր քրեական աշխարհի համար, ինչպես Սովետական Միությունում, որտեղ այդ աշխարհը դե ֆակտո կատարում էր, այսպես ասած, քաղաքական այլախոհության «հակակշռի» դեր և լիովին վերահսկվում անվտանգության կառույցների՝ ՊԱԿ խողովակներով:

Հայաստանի համակարգի պարագայում իրավիճակն ամբողջապես նույնական չէ, սակայն ակնառու է, որ իշխանության համար քրեական աշխարհը հավասարակշռության կենտրոն է, որն իր վրա է վերցրել հանրային մի զգալի շերտի, այսպես ասած, տրամադրությունների կառավարման գործը՝ թե՛ իշխող համակարգի վերարտադրության, թե՛ կենսագործունեության առումով: Պարզապես, ի տարբերություն սովետական ժամանակաշրջանի, այս դեպքում իշխող համակարգի և քրեական սեգմենտի առնչությունները հաճախ ստանում են, այսպես ասած, «պաշտոնական կարգավիճակ»:

Ընդ որում, այստեղ իհարկե խնդիրը միայն արտգործնախարարության համակարգում չէ, որ արտահայտվում է: Իսկ արտգործնախարարության մակարդակում էլ խնդիրը միայն Ռոբսոնը չէ, այլ ընդհանրապես այն, թե ինչ սկզբունքով, տրամաբանությամբ է ձևավորվում դիվանագիտական համակարգը: Օրինակ՝ ի՞նչ սկզբունքով են Հայաստանի դեսպանների, հյուպատոսների կարգավիճակ ստանում մարդիկ, որոնք ոչ միայն կապ չունեն դիվանագիտության հետ, չունեն քիչ թե շատ բավարար կրթական ցենզ, այլ նաև հայտնվել են տարատեսակ աղմկոտ պատմություններում՝ նվազագույնը, այսպես ասած, գլամուրային շերտավորմամբ: Օրինակ՝ ռուսաստանցի միլիարդատեր Սարկիսով եղբայրները, որոնցից մեկը Լիոնում Հայաստանի հյուպատոսն է, մյուսը՝ Լոս Անջելեսում: Կամ, օրինակ, Հայաստանի դեսպանն Ուկրաինայում՝ Անդրանիկ Մանուկյանը, որի աշխատանքի լավագույն արդյունքը թերևս հայ-ուկրաինական հարաբերության ներկայիս խիստ ցածր մակարդակն է: Ցանկը հնարավոր է թվարկել՝ ընդհուպ այն, որ Հայաստանում կարող է խոսակցություն ծավալվել, ասենք, Սամվել Ալեքսանյանին Իրաքյան Քուրդիստանում հյուպատոս կամ դեսպան նշանակելու մասին:

Հասկանալի է, որ չնայած իրենց անձնական խնդրահարույց կամ աղմկոտ կյանքին, գործերին և այլն, այդ մարդիկ որոշակի ռեսուրս են, որ Հայաստանը պետք է օգտագործի տարբեր խնդիրներ լուծելու համար, քանի որ հաճախ հարկ է լինում խնդիրներ լուծել նաև այն դաշտերում, որտեղ «ձուկը ջրում» են այդ մարդիկ: Հատկապես հետսովետական տարածությունում այդպիսի «ջրերը» շատ են: Սակայն բանն այն է, որ պետությունը քվազիպետություններից տարբերվում է թերևս նրանով, որ այդ ռեսուրսի հետ աշխատանքի օղակները լինում են պետական քաղաքականության ինստիտուտների դիապազոնից դուրս, որպեսզի նախ՝ չստացվի, որ այդ անձինք են պետությունն իրենց ծառայեցնում, ոչ թե պետությունն է իր համար ծառայեցնում այդ ռեսուրսը, և երկրորդ՝ որպեսզի այդ ռեսուրսը, տարբեր խնդիրների լուծմանը ծառայելով, ինքը խնդիրներ չառաջացնի պետական քաղաքականության և պետության վարկի համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում