Friday, 19 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Զգուշացեք վրացիներից. Ո՞ւր կտանի հունվարի 24-ը Հայաստանին

Հունվարի 24-ին Լոզանի SwissTech Convention կենտրոնում տեղի կունենա Ազգերի լիգայի խաղարկության վիճակահանությունը: Հիշեցնենք, որ Հայաստանի ազգային հավաքականն ընդգրկված է D դիվիզիոնի 2-րդ զամբյուղում Լատվիայի, Ֆարերյան կղզիների և Լյուքսեմբուրգի հավաքականների հետ միասին: Նշված երեք հավաքականների հետ Հայաստանը չի կարող ընդգրկվել միևնույն ենթախմբում: Առաջին զամբյուղում ընդգրկված են Մակեդոնիայի, Ադրբեջանի, Բելառուսի և Վրաստանի ազգային հավաքականները: Ու թեև ՈՒԵՖԱ-ի որոշմամբ Հայաստանի և Ադրբեջանի հավաքականները միևնույն ենթախմբում չեն կարող ընդգրկվել, այդուհանդերձ վիճակահանության շեմին լարվածություն և ինտրիգ այնուամենայնիվ նկատվում է: Մասնավորապես, հավանականությունը մեծ է, որ Հայաստանի հավաքականի հետ նույն խմբում ընդգրկվի Վրաստանը:

Հայ-վրացական ֆուտբոլային դիմակայությունները սովորաբար անցնում են լարված պայքարում: Նշենք, որ Հայաստանի և Վրաստանի ազգային հավաքականների միջև պաշտոնական հանդիպում դեռևս տեղի չի ունեցել: Հայաստանի ու Վրաստանի հավաքականների միջև տեղի է ունեցել 5 ընկերական հանդիպում, որից 3-ն ավարտվել է Վրաստանի հաղթանակով, մեկ մրցավեճում գրանցվել է ոչ-ոքի, և մեկ խաղում հաղթել ենք մենք:

Ի դեպ, Հայաստան-Վրաստան առաջին ընկերական հանդիպումը տեղի է ունեցել 1997 թվականի մարտի 30-ին Թբիլիսիում և ավարտվել է դաշտի տերերի հաղթանակով՝ 7:0 հաշվով: 2000 թվականի փետրվարին Կիպրոսում տեղի ունեցած միջազգային մրցաշարի շրջանակներում Հայաստանը Վրաստանին զիջել է 2:1 հաշվով, իսկ ապրիլին «Հրազդան» մարզադաշտում ոչ-ոքի՝ 0:0 խաղացել: 2004-ին Կիպրոսում Հայաստանը 2:0 հաշվով հաղթանակ է տարել, իսկ 2011-ին տեղի ունեցած վերջին խաղում զիջել 2:1 հաշվով:

Եթե ազգային հավաքականների մակարդակով Երևանում և Թբիլիսիում տեղի ունեցած հանդիպումները հանդարտ են անցել, ապա վերջին տարիների ակումբային մակարդակով հայ-վրացական հակամարտությունը ուղեկցվել է տհաճ միջադեպերով: 2013 թվականին Թբիլիսիում «Շիրակի» և «Դինամոյի» միջև հանդիպումից հետո վրացի երկրպագուները հարձակվել էին հայ երկրպագուների վրա, շշեր նետել նրանց վրա: 2016 թվականին «Շիրակի» երկրպագուները հարձակման էին ենթարկվել արդեն Վրաստանի Գորի քաղաքում Եվրոպա լիգայի խաղարկության որակավորման առաջին փուլի «Դիլայի» հետ հանդիպումից առաջ:

Վրացիները քարերով կոտրել էին գյումրեցի երկրպագուների մեքենաների ապակիները, գողացել էին դրոշներն ու շարֆերը, ոտնատակ արել դրանք: 2016 թվականին արդեն Երևանում Չեմպիոնների լիգայի խաղարկության որակավորման երկրորդ փուլում Թբիլիսիի «Դինամոյի» երկրպագուները «Հանրապետական» մարզադաշտում շշեր էին նետել արևելյան տրիբունայում նստած հայ երկրպագուների վրա: Նրանք փորձել էին կոտրել հյուսիսային տրիբունայի ճաղերը, ինչի հետևանքով էլ մի քանի երկրպագու վնասվածք էր ստացել:

Կարծում ենք՝ ակնհայտ է, որ կարևորագույն մրցաշարում միևնույն խմբում հայտնվելու դեպքում հայ-վրացական ֆուտբոլային հակամարտությունը կտրուկ կսրվի: «Հարևան երկրների միջև ֆուտբոլային դիմակայությունները միշտ սպասված են և անցնում են լարված պայքարում: Օրինակները շատ են: Հայաստանի և Վրաստանի ազգային հավաքականների Ազգերի լիգայի խաղարկության միևնույն խմբում հայտնվելը կարող է պայթյունավտանգ լինել: Մեզ մոտ կան խմբեր, որոնք շարունակ սադրում են դրսից եկած երկրպագուներին: Նրանք հարձակվեցին նաև «Ղարաբաղի» ֆանատների վրա: Ցավոք, դրսից եկած երկրպագուները զգուշանում են վրացի ֆանատներից: Ազգային հավաքականների մակարդակով պաշտոնական հանդիպումը բոլորովին այլ է: Պատկերացնո՞ւմ եք՝ որքան հայ կլինի Թբիլիսիում մեր հավաքականի հետ հանդիպման ժամանակ: Պատկերացնո՞ւմ եք՝ ինչ կկատարվի մարզադաշտում: Նման մթնոլորտում հերիք է փոքրիկ սադրանք, փոքրիկ կայծ, և պայթյունը անխուսափելի կլինի: Ինչ խոսք, Հայաստանի հետ հանդիպումը սպասված է, բայց չէի ցանկանա, որ ֆուտբոլի պատճառով հայերի և վրացիների միջև թշնամություն առաջանար: Մենք քրիստոնյա հարևաններ ենք և հարգում ենք միմյանց: Ֆուտբոլը, սակայն, հզոր մի ուժ է, որը կարող է հունից հանել ոմանց, մանավանդ սադրիչներին»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց վրացի ֆուտբոլային մեկնաբան Պաատա Խունջուկաշվիլին:

Ազգերի լիգայի խաղարկության D խմբի 3-րդ զամբյուղում ընդգրկված են Ղազախստանի, Մոլդովայի, Լիխտենշտեյնի և Մալթայի հավաքականները, իսկ 4-րդ զամբյուղում Անդորրայի, Կոսովոյի, Սան Մարինոյի և Ջիբրալթարի հավաքականներն են: D դիվիզիոնը բաղկացած կլինի 4 ենթախմբերից, որոնցում կլինեն 4-ական հավաքականներ: Ենթախմբերի 4 հաղթողները 2019 թվականի ամռանը փյել-օֆում կվիճարկեն 2020 թվականի Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլի ուղեգիրը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում