Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց «Սասնա ծռեր» զինված խմբի 10 անդամի գործով դատաքննությունը:
«Սասնա ծռեր»-ի անդամներից` Արմեն Բիլյանը և Սմբատ Բարսեղյանը դեռ անցած տարվա դեկտեմբերի վերջից գտնվում են հացադուլի մեջ։ Այսօր դատական նիստին Բիլյանի փաստաբան Արմինե Ֆանյանը հայտնեց , որ իր պաշտպանյալը արդեն 23-րդ օրն է, գտնվում է հացադուլի մեջ եւ առողջական վիճակը ծայրահեղ ծանր է։ Նա նախագահող դատավոր Մեսրոպ Մակյանին կրկին ներկայացրեց, որ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի պետի տեղակալից դիմում է ստացել, որտեղ նշված է, որ Բիլյանին «Արմավիր» ՔԿՀ տեղափոխելու վերաբերյալ որոշում պետք է կայացնի դատարանը, Մակյանն էլ նշեց, որ իրեն հասցեագրված դիմում ասված է, թե Բիլյանին «Արմավիր» ՔԿՀ տեղափոխելու անհաժեշտություն չկա։
«Իմ մահն եք ուզում, կստանաք, ժողովրդին էլ պատասխան կտաք»,-հայտարարեց Արմեն Բիլյանը: