«Արցախ» ֆուտբոլային ակումբի մարզչական շտաբը համալրել է Աշոտ Խաչատրյանը և հանդես է գալու որպես ֆիզիկական պատրաստվածության գծով մարզիչ:
Աշոտ Խաչատրյանը ֆուտբոլային պրոֆեսիոնալ կարիերան սկսել է 2008 թ-ին, խաղացել է «Ուլիս», «Միկա», «Կիլիկիա», «Ալաշկերտ» ակումբներում: 2016 թ-ից աշխատում է «Multi Wellness Center» համալիրում որպես որակավորված Ֆիտնես-մարզիչ: