ԱԺ նախկին փոխխոսնակ, «Հանուն Հայաստան պետության» ճակատի անդամ Կարապետ Ռուբինյանը կարծում է, որ սոցիալական խնդիրներով բողոքի ակցիա կազմակերպելը ոչ միայն տեղին է, այլև ուշացած է։
«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Կարապետ Ռուբինյանը ընդգծեց, որ «Հանուն Հայաստան պետության» ճակատը «Ելք»-ից հրավեր չի ստացել իրենց նախաձեռնած երթին մասնակցելու համար, բայց անհատապես ճակատի անդամները իրենք կորոշեն՝ մասնակցելու, աջակցելո՞ւ են, թե՞ ոչ։
Անդրադառնալով հարցին՝ արդյոք եթե մասնակցության հրավեր լինի, ճակատին կխանգարի՞ այն հանգամանքը, որ Սասուն Միքայելյանը և Նիկոլ Փաշինյանը իրենց չմիացան, չնայած նրան, որ Ժիրայր Սեֆիլյանը իրենց էլ էր «հրավիրել», Կարապետ Ռուբինյանն ասաց. «Գիտեք ինչ կա, ամբիցիաների խնդիր չենք դնում՝ միացան, թե չէ, որպես անհատ էին որոշումները կայացնում, տվյալ դեպքում ժողովրդի վիճակի մասին է խոսքը, իշխանությունների կեղեքիչ քաղաքականության, ուստի մանր բաները պիտի մի կողմ դրվեն, տարաձայնությունները առնվազն պիտի հետաձգվեն հետագայի համար: Կարևորն այն է, որ հանցավոր իշխանությունների դեմն առնենք»։
Մանրամասները՝ տեսանյութում: