Thursday, 25 04 2024
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում

Մենաշնորհ՝ Քոչարյանի որդու ընկերության համար. ԱՊՊԱ գործակալները կառավարությանը պահանջներ են ներկայացրել

Բագրատաշենի մաքսատան մոտ ավտոմեքենաների ապահովագրությամբ զբաղվող գործակալներն այսօր կրկին կարճ ժամանակով փակել են մաքսատան ճանապարհը՝ պահանջելով կամ մաքսատան տարածքում ԱՊՊԱ պայմանագրեր կնքող «Թոփ-Սփին» ՍՊԸ-ին դուրս հանել տարածքից, կամ մյուս գործակալություններին ևս հնարավորություն տալ մաքսատան ներսում ապահովագրական գործունեություն ծավալել: Հակառակ դեպքում իրենց համար ոչ մրցակցային պայմաններ են ստեղծվել։ Ճանապարհ փակելուց հետո դեպքի վայր են ժամանել ոստիկանները, որի արդյունքում ճանապարհի երթևեկելի մասը բացվել է։ ԱՊՊԱ գործակալները համաձայնության են եկել և գրավոր դիմումներ են ներկայացրել վարչապետին և պետեկամուտների կոմիտե՝ նույն պահանջով։ Եվ երկու օր ժամանակ են տվել իրենց գրավոր դիմումին պատասխանելու համար։ «Մենք երեք տեղ հարցում եք արել և սպասում ենք մեր հարցերի պատասխաններին։ ՊԵԿ ղեկավարին էլ խնդրել ենք, որպեսզի այդ ընկերության գործունեությունը ժամանակավորապես դադարեցնի մինչև վարչապետի կողմից հարցին վերջնական լուծում տալը, որպեսզի այս ընթացքում մենք անհավասար պայմաններում չաշխատենք՝ մինչև կլինի հավասար պայմաններ։ Հիմա հանգիստ խաղաղ աշխատում ենք, ճանապարհը բաց է, ամեն մեկս մեր գործին ենք»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ԱՊՊԱ գործակալ Արթուր Ամիրաղյանը։

Մեր դիտարկմանը՝ հաշվի առնելով հանգամանքը, թե ում է պատկանում «Նաիրի Ինշուրանսը», որի հետ փոխկապակցված է «Թոփ-Սփին» ՍՊԸ-ն, վստահություն ունե՞ն, որ իրենց պահանջները կբավարարվեն, ԱՊՊԱ գործակալն արձագանքեց. «Ճիշտն ասած՝ ես չգիտեմ այդ ընկերությունը ում է պատկանում։ Այդ ընկերությունը տվյալ պահին գործակալ է և նույն հաջողությամբ կարող է աշխատել նաև այլ ընկերությունների համար։ Տվյալ պահին աշխատում է «Նաիրի Ինշուրանսի» համար։ Հիմա ես չեմ կարող ասել՝ խնդիրը «Նաիրի Ինշուրանսի» հետ է կապված, թե ոչ, բայց որ արհեստական մենաշնորհ է ստեղծվել, դա փաստ է։

Հիմա մեր խնդիրը «Նաիրի Ինշուրանսի» հետ չի կապված։ Մեր խնդիրը մոնոպոլիան է, որը ստեղծվել է այդ ընկերության համար մաքսատան տարածքում։ Իրենք ցանկանում են շուկան 100 տոկոսով վերցնել մեր ձեռքից։ Մենք պահանջում ենք վերացնել մենաշնորհը և բոլորի համար մրցակցային պայմաններ ստեղծել»։ Ամիրաղյանը նաև հավելեց, որ իրենց առաջ քաշած պահանջները արդար են, տրամաբանված են, իմաստավորված են և հույս ունեն, որ դրանք կբավարարվեն։

Իսկ եթե կառավարությունից պատշաճ պատասխան չստանան, համատեղ կորոշեն իրենց հետագա անելիքները։

Հիշեցնենք, որ ԱՊՊԱ պայմանագիր կնքող մի խումբ գործակալներ երեկ բողոքի ակցիան էին իրականացրել հայ-վրացական սահմանի՝ Բագրատաշենի մաքսակետի տարածքում: Նրանք մոտ 20 րոպե փակել էին դեպի մաքսատուն տանող ճանապարհը։ Բանն այն է, որ մաքսատան տարածքում «Թոփ-Սփին» ՍՊԸ-ն տարածք է վարձակալել և կնքում է ԱՊՊԱ պայմանագրեր, մինչդեռ մյուս ապահովագրական ընկերություններին մաքսատան տարածքում գործելու հնարավորություն տրված չէ։ Նրանց գրասենյակները տեղակայված են մաքսատնից հեռու։ Իսկ տվյալ դեպքում, հասկանալի է, որ ԱՊՊԱ պայմանագրերի կնքման առավելությունը տրվելու է «Թոփ-Սփին» ՍՊԸ-ին, որը, ինչպես արդեն հայտնի է, «Նաիրի Ինշուրանս» ապահովագրական ընկերության գործակալ ընկերությունն է։ Իսկ «Նաիրի Ինշուրանսը», հայտնի է բոլորին, պատկանում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդուն՝ Սեդրակ Քոչարյանին։

https://www.facebook.com/azatutyun/videos/1783328018379234/

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում