Ազգային ժողովի «Ելք» խբակցությունը նախաձեռնել է երթ՝ ուղղված թանկացումների դեմ, իսկ «Ծառուկյան» խմբակցությունն էլ պարբերաբար դեմ է արտահայտվում այս թանկացումներին:
ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Մելիքյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս առնչությամբ ասաց. «Այնպես չէ, որ ցանկացած քաղաքական ուժ միայն դեմ արտահայտվելով կամ դեմ արտահայտության ցույցերի միջոցով կփորձի իր կամքը թելադրել մյուս ուժերին կամ ժողովրդին»:
Նրա խոսքով՝ թանկացումները ոչ մի քաղաքական ուժ լավ չի ընդունում, դա ազդում է բոլորի ընտանիքների բյուջեների վրա: «Ես համոզված եմ, որ դրա ազդեցությունը կլինի ընդամենը աշխատատեղերի ավելացման աճի նպատակով ներդրումային դաշտի արդյունավետության բարձրացումը»,- ասաց նա՝ հավելելով, որ առաջիկյաում կտեսնենք նոր աշխատատեղերի ստեղծում, ինչպես նաև գյուղատնտեսության մեջ արտադրողականության աճի բարձրացում, և կառավարության կողմից կհատկացվեն շատ ցածր տոկոսադրույքներով սուբսիդավորված վարկային միջոցներ:
Գագիկ Մելիքյանի կարծիքով՝ թանկացումներ կան, դժգոհություններ կան, որոնք, սակայն, չեն կարող լինել սոցիալական բունտի նախադրյալներ:
Մանրամասները՝ տեսանյութում: