Թուրքական Սղերդ (Սիիրթ) նահանգում Ֆեթուլահ Գյուլենի կողմնակիցների դեմ գործողության շրջանակում ձերբակալվել են 31 զինծառայողներ, գրում են թուրքական ԶԼՄ-ները։
Հաղորդվում է, որ ձերբակալվածները մեղադրվում են FETÖ կազմակերպության հետ կապերի մեջ։
Հիշեցնենք, որ 2016 թվականի հուլիսի 16-ի գիշերը Թուրքիայում մի խումբ ապստամբներ ձեռնարկել էին ռազմական հեղաշրջման փորձ։ Հիմնական դիմակայությունը ծավալվել էր Անկարայում և Ստամբուլում։ Զոհվել էին ավելի քան 250 թուրք քաղաքացիներ, ավելի քան 2000 մարդ վիրավորվել էր, ապստամբությունը՝ ճնշվել։