ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատն ընդունել է բանաձև՝ հաջակցություն Իրանում «ռեպրեսիվ, կոռումպացված ռեժիմի» դեմ ելույթներին։ Փաստաթուղթը նաև կոչ է անում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին սահմանելու իրանական իշխանությունների դեմ նոր պատժամիջոցներ՝ մարդու իրավունքների խախտման համար։
«Մենք կանգնած ենք իրանցի ժողովրդի կողքին և պետք է բացատրենք, որ այն չի հանդիսանում պատժամիջոցների օբյեկտ։ ԱՄՆ պատժամիջոցներն ուղղված են ոչ թե երկրի ժողովրդի, այլ ռեպրեսիվ և իրադրությունն ապակայունացնող ռեժիմի դեմ»,-ասել է կոնգրեսական Էդ Ռոյսը։
Ինչպես հաստատել են Իրանի իշխանությունները, երկրում ցույցերի կազմակերպման հետևում կանգնած են ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Իսրայելը և Սաուդյան Արաբիան։
Իրանի խոշոր քաղաքներում բողոքի ակցիաներ են սկսվել դեկտեմբերի 28-ին։ Ցուցարարները դեմ են հանդես եկել սննդամթերքի գների բարձրացմանն ու կոռուպցիային։