Wednesday, 24 04 2024
Հայաստանում Բելգիայի դեսպանը Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
ԵԽ պատգամավորն ամոթալի է համարում մինչ օրս Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը
Չպետք է թույլ տանք, որ պատմությունը կրկնվի․ ԵԽ զեկուցողն իր աջակցությունն է հայտնել աշխարհասփյուռ հայերին
Այսօր մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ Մարինա Կալյուրանդ
Անցյալի ճանաչումն ու անպատժելիության դեմ պայքարը վճռորոշ նշանակություն ունեն նոր ցեղասպանությունները կանխարգելելու համար․ ՀՀ նախագահ
Ղրղզստանի նախագահն այցելել է Ադրբեջան
Եկեք լինենք հիշողության, ճշմարտության և արդարության ճիշտ կողմում․ Ջոնաթան Լաքոտը՝ Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
Տավուշում երեկ բերման է ենթարկվել 13 անձ․ ՆԳՆ
ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են Սուրեն Պետրոսյանին
Նոր Հաճնի կամրջի մոտ մեքենան ընկել է ձորը․ կա տուժած
Սպասվում է առանց տեղումների եղանակ
«Այլեւս երբեք». ինչ է ասում Փաշինյանը
«Պետք է բացառենք նման արհավիրքը»․ Տիգրան Ավինյան
Երբեք չեմ դադարեցնի պայքարը, որպեսզի Ցեղասպանության ժխտումը չհանգեցնի դրա կրկնությանը․ ԵԽ ֆրանսիացի պատգամավոր
Հայոց ցեղասպանությունը պետք է քննարկվի որպես դաս ներկայի ու ապագայի համար. ԵԽ պատգամավոր
Էրդողանը 1915-ի պատմական իրողությունները ժխտող հերթական ապրիլքսանչորսյան ուղերձով է հանդես եկել
11:30
Եկեք վառ պահենք ջարդերի, տեղահանությունների ու հալածանքների զոհերի հիշատակը․ Մակրոնի գրառումը՝ Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
Սիլիկյան թաղամասում անվադողեր են այրվել
Վրացիները չեն նահանջում, շարունակում են պայքարը «Ռուսական օրենքի» դեմ
21-րդ դարում՝ 2020-2023թթ., ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականության․ ՀՀ ԱԳՆ
Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված գրառում է կատարել
Ցեղասպանության հանցագործության կանխարգելումն ու պատիժը մնում են մարտահրավեր բոլոր մարդկանց համար․ Ամերիկայի հայկական թանգարանի հայտարարությունը
10:40
ՀԱՊԿ-ում մնալը կամ կազմակերպությունից դուրս գալը Հայաստանի ինքնիշխան որոշումն է․ գլխավոր քարտուղար
Հայոց Ցեղասպանությունը պարզապես անցյալի ողբերգություն չէ, այն շարունակական իրականություն է. ԵԽ գերմանացի պատգամավոր
Այսօր մենք պետք է անենք ավելին, քան պարզապես անցյալի կոտորածները սգալն է․ Նուբար Աֆեյանը դիմել է համաշխարհային հանրությանը
Անպատժելիությունն անխուսափելիորեն ծնում է նոր ոճրագործություններ. ՀՀ ՄԻՊ- ի ուղերձը Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
ՀՀ բարձրագույն ղեկավարությունը հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
10:10
Եգիպտոսը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ համաձայնությունը
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Միայն իշխանափոխության դեպքում է հնարավոր, որ Թուրքիան վերանայի իր քաղաքականությունը Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ․ շվեյցարացի պատգամավոր

88-ի շարժում-30. Շարժման հիմնական դասը, որը կարող է սրբել ցանկացած իշխանություն

«Առաջին լրատվական»-ին տված հարցազրույցում «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանն ուշագրավ միտք է արտահայտել: Նա ասել է, որ 88-ի ամենամեծ ուժը ժողովրդի իշխանությունն էր: Մանուչարյանը միանգամայն ճիշտ է, որովհետև Հայաստանի ու Արցախի վերաբերյալ բոլոր սկզբունքային որոշումները կայացվում էին Ազատության հրապարակում, հետո դրանք պարտադրվում էին Գերագույն խորհրդին, որտեղ կոմունիստ պատգամավորները քվեարկում էին ոչ թե հարազատ կուսակցության որոշմամբ, այլ` հասարակության ճնշման տակ: Իհարկե, սա դեմոկրատիայի, այսպես կոչված, ուղիղ դրսևորումն է, որը մշտական լինել չի կարող, որովհետև փողոցը մշտապես չի կարող «եռալ»:

1990-ին իշխանության եկած ՀՀՇ-ի հիմնական առաքելությունը պետք է լիներ ժողովրդի իշխանության ֆորմալացումը, այսինքն` ընտրական և քաղաքական ինստիտուտների ստեղծումը, ինչը թույլ կտար իշխանության ձևավորում բացառապես ընտրությունների միջոցով: Սակայն 1995-96թթ-ի ընտրությունների որակը բացահայտեց, որ իշխանությունները մտադիր չեն ինստիտուցիոնալիզացնել շարժման հիմնադրման ձեռքբերումը:

Պետության դեմոկրատական լինելու հիմնական հատկանիշն այն է, որ իշխանությունը լինի ժողովրդի խոսնակը կամ` ինչպես Մանուչարյանն է ասում, փոստատարը, որը հասարակության խոսքը պետք է հասցնի համաշխարհային հանրությանը: Եթե այս բանաձևը չի գործում, ապա իշխանությունը դառնում է օտարի մահակը սեփական ժողովրդի գլխին:

Լևոն Տեր-Պետրոսյանի իշխանությունը պետության առաջին տարիներին հաջողեց, հաղթանակ տարավ ղարաբաղյան պատերազմում, որովհետև ժողովրդի, հասարակության խոսնակն էր: Այսօր Հայաստանը ձախողվում է, որովհետև Սերժ Սարգսյանի իշխանությունը, մեծ հաշվով, ռուսական մահակ է մեր հասարակության գլխին:

Խնդիրը բազմաշերտ է ու ավելի խորքային, քան առաջին հայացքից թվում է: Եթե իշխանության և հասարակության միջև ներդաշնակություն չկա, ապա երկրի ներսում կառուցվում են բարիկադներ` մսխելով պետության պոտենցիալը, բովանդակությունը:

Ժամանակակից դեմոկրատական պետությունները բարիկադների կարիք չեն ունենում` երկրի ներսում կամ դրանից դուրս:

88-ի շարժումը հենց ժամանակակից պետության ակունք էր, որը սակայն պղտորվեց ասիական «ռաբիսով»:

88-ի շարժման 30-րդ տարեդարձը պետք է դառնա հասարակության սուբյեկտության մեծացման ազդակ: Եթե հասարակությունը գործոն լինի, Սերժ Սարգսյան-Կարեն Կարապետյան երկընտրանքը նույնիսկ կեղծ օրակարգ կդառնա, որովհետև այդ պարագայում նույնիսկ երկրորդական է, թե նրանցից ով կզբաղեցնի վարչապետի պաշտոնը: Ավելի շուտ` ժողովրդի իշխանության ինստիտուցիոնալիզացիան կբացառի նրանցից որևէ մեկի վարչապետությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում