Իդլիբում, Սիրիական բանակի կողմից դեէսկալացիայի գոտու սահմանները խախտելու մասին հաղորդագրությունների կապակցությամբ՝ Ռուսաստանի և Իրանի դեսպանները հրավիրվել են Թուրքիայի ԱԳՆ,– հաղորդում են թուրքական ԶԼՄ–ները՝ հղում անելով դիվանագիտական աղբյուրներին։
Նշվում է, որ դեսպաններին խնդրել են՝ սիրիական իշխանություններին տեղեկացնել նման գործողությունների անթույլատրելիության մասին։