Thursday, 25 04 2024
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում

Հայաստանը ձեռք կբերի՞ SU-30 կործանիչներ

Հայաստանի և Ռուսաստանի Դաշնության միջև նախորդ տարվա վերջին ստորագրված վարկային համաձայնագրի մանրամասներն առայժմ հայտնի չեն, բայց փորձագետները գոնե մոտավոր կերպով պատկերացնում են, թե ինչ զինատեսակներ և ռազմական տեխնիկա կարող է Հայաստանը ձեռք բերել իր ռազմական դաշնակցի կողմից տրամադրվելիք նոր «ռազմական վարկով», որի գումարը կազմելու է 100 մլն ԱՄՆ դոլար:

Հրետանի, ՀՕՊ և ավիացիոն միջոցներ

Հարցին The Central Asia-Caucasus Institute-ի (CACI) կայքում հրապարակված իր հոդվածում անդրադարձել է վերլուծաբան Էդուարդ Աբրահամյանը՝ գալով այն եզրակացության, որ ռուսական վարկը թույլ կտա Հայաստանին թարմացնել, ընդլայնել իր ռազմական կարողությունները: Փորձագետը հիշեցրել է, որ ՀՀ Ազգային ժողովը դեկտեմբերի 6-ին հաստատել է Հայաստանի և Ռուսաստանի միջև հոկտեմբերին ստորագրված վարկային համաձայնագիրը, որով Հայաստանը 100 մլն դոլարի վարկ կստանա Ռուսաստանից՝ ռուսական արտադրության զինատեսակներ գնելու և «Համատեղ պաշտպանության ոլորտի զարգացման ծրագիրը» կենսագործելու նպատակով: Սա վերջին երկու տարիներին Ռուսաստանի կողմից տրամադրված երկրորդ ռազմական վարկն է: Նախորդ անգամ Ռուսաստանը տրամադրել էր 200 մլն դոլարի չափով վարկ, որով Հայաստանը գնեց ժամանակակից զինատեսակների զգալի խմբաքանակ, այդ թվում՝ «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր, ՏՕՍ-1Ա «Սոլնցեպյոկ» հրանետներ, Իգլա-Ս դյուրակիր զենիթահրթիռային համալիրներ և այլն: Այս համաձայնագրով նախատեսված սպառազինության մեծ մասն արդեն մատակարարվել է, իսկ նոր վարկային համաձայնագիրը նախատեսվում է իրականացնել 2018-22 թթ.:

Հոդվածի հեղինակը նշում է, որ 2017 թ. նոյեմբերի 15-17-ին խորհրդարանում կազմակերպված լսումների ընթացքում ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը որոշ փակագծեր է բացել առաջիկա գնումների մասին՝ ընդգծելով Հայաստանի Զինված ուժերը՝ հատկապես մոբիլ հրետանիով, հակաօդային պաշտպանության միջոցներով և ավիացիոն ռեսուրսներով զինելու անհրաժեշտությունը: Նահապետյանի այս խոսքերը, ինչպես նկատում է Է. Աբրահամյանը, տեղիք են տվել որոշ ենթադրությունների, թե Հայաստանը մտադիր է ձեռք բերել ռուսական Սուխոյ Սու-30 կործանիչներ՝ մարտական իքնաթիռներ: Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը մի անգամ խոսել է դրանց մասին, բայց թեման փակվել է 2016 թ. ապրիլից հետո: CACI-ի վերլուծաբանը, սակայն, կարծում է, որ մարտական ուղղաթիռների ձեռքբերումն ավելի իրատեսական է՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանի օդային տարածքում Սու-30-ի շահագործման նպատակահարմարությունը կասկածելի է:

100 միլիոնը կբավարարի՞

Ռուսաստանցի ռազմական փորձագետ Պավել Ֆելգենհաուերը կարծում է, որ Հայաստանին թերևս պետք են նման ինքնաթիռներ, բայց 100 մլն դոլարը շատ քիչ է նման լուրջ միջոցներ գնելու համար:

«Դա շատ փոքր գումար է՝ իսկապես ժամանակակից զինատեսակներ գնելու համար: Եթե ուզում եք և՛ հրետանի, և՛ զենիթահրթիռային միջոցներ, և՛ ինքնաթիռներ, ապա ձեզ պետք է 100 միլիոնի գոնե տասնապատիկը: Եթե Ռուսաստանը համաձայնել է զենք մատակարարել իջեցված գներով, ապա այդ դեպքում հավանաբար ամենաժամանակակից զինատեսակները չեն մատակարարվի, բայց կարող են մատակարարվել արդիականացված ինչ-որ համակարգեր, որոնք կարող են ավելի էժան լինել: Այդ գումարով կարելի է գնել վերջին մոդիֆիկացման ընդամենը հինգ Սու-30 կործանիչ և վերջ: Բայց կարծում եմ, որ տվյալ պարագայում կլինեն ավելի համալիր մատակարարումներ: Նման գումարով հնարավոր չէ գնել մեծ քանակով ժամանակակից սպառազինություն»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում մեկնաբանեց փորձագետը:

Հայաստանին պետք են սեփական կործանիչներ

Խոսելով Հայաստանի հակաօդային պաշտպանության՝ ՀՕՊ համակարգի մասին, Պավել Ֆելգենհաուերն ասում է, որ Հայաստանը, իհարկե, ունի ՀՕՊ-ի որոշ միջոցներ: Դրանք գուցե գերժամանակակից չեն, բայց որոշ չափով արդիականացված են: Իսկ լուրջ մարտական ավիացիա, որպես այդպիսին, Հայաստանը չունի:

«Այո, Հայաստանում կա ռուսական ռազմաօդային ուժերի խմբավորում, բայց Ղարաբաղյան հակամարտության վերսկսման դեպքում ռուսական ավիացիան, ամենայն հավանականությամբ, չի միջամտի: Եթե Հայաստանն ուզում է կործանիչներ ունենալ, ապա, այո, պետք է ունենալ սեփականը: Բայց ժամանակակից կործանիչները շատ թանկ են: Կամ էլ պետք է «second hand» գնել: Ըստ էության, «second hand» կարելի է գտնել նաև այլ երկրներում: Օրինակ, կան ամերիկյան F-16 կործանիչներ, որոնք երկրները մեկը մյուսին են վաճառում, վերավաճառում, և ի վերջո, մեկ հատի գինը իջնում է մինչև մոտավորապես 5 մլն դոլար: Բայց այս ինքնաթիռները երևի թե հարմար չեն Հայաստանին, և ռուսական վարկը չի տարածվում դրանց վրա»:

Ղրղըզստանն ու Տաջիկստանն ավելի շատ զենք են ստանում

Համեմատելով ՀԱՊԿ-ի մյուս երկրների, ինչպես նաև Ադրբեջանի գնումների հետ՝ Ֆելգենհաուերն ասում է. «Հայաստանի գնումների ծավալը այդքան էլ մեծ չէ, եթե համեմատենք, օրինակ, Ղրղըզստանին կամ Տաջիկստանին մատակարարվող զենքի արժողության հետ: Երբ պաշտպանության նախարարությունը հաշվառում է զենքի մատակարարումները Ղրղըզստանին կամ Տաջիկստանին, այդ գումարը կազմում է մոտ 1 մլրդ դոլար: Իսկ Ադրբեջանը, իհարկե, անհամեմատ ավելի շատ է ծախսում զենքի գնումների վրա»:

Հայաստանը պետք է արդիականացնի իր Զինված ուժերը

Պատասխանելով հարցին, թե այսօր հատկապես ո՞ր զինատեսակներն են անհրաժեշտ Հայաստանի Զինված ուժերին, ռազմական փորձագետն ասաց՝ Հայաստանին շատ զինատեսակներ են պետք, բայց ամենագլխավորը՝ պետք է արդիականացնել կապի, նպատականշման համակարգերը:

«Հայաստանը, իհարկե, ունի մեծ թվով ծանր զինատեսակներ, զրահատեխնիկա, հրետանի, համազարկային կրակի համակարգեր, բայց դրանք բավական հին են, սովետական, և սա խնդիրներ է առաջացնում: Նոր զինատեսակներից, կարծես թե, ստացել են «Սոլնցեպյոկ», «Իսկանդեր» և որոշ այլ համակարգեր, որոնք նախկինում չկային: Մի խոսքով՝ Հայաստանը շատ բանի կարիք ունի, բայց ամենագլխավորը՝ պետք է արդիականացնել կապի, նպատականշման համակարգերը: Այսինքն՝ ծանր զինատեսակներ շատ են, բայց նպատականշման համակարգը վատ է աշխատում: Նպատականշումը, կապը, կոմունիկացիաները, հետախուզությունը պետք է աշխատեն միասին: Ռուսաստանը շատ ակտիվորեն և արդյունավետությամբ կիրառեց այս համակարգը սկզբից Դոնբասում, հետո՝ Սիրիայում: Դրա համար պետք են ժամանակակից անօդաչուներ՝ կապված ծանր համակարգերի հետ: Այսինքն՝ ծանր համակարգերին են միանում կառավարման, հետախուզական տվյալների հավաքման և նպատականշման օնլայն համակարգերը, և երբ համատեղեցին մեկը մյուսի հետ, շատ լավ արդյունք տվեց: Այնպես որ, պետք են այդ միջոցները, պետք է պատրաստել զինվորականներին, որպեսզի սովորեն օգտվել այդ համակարգից: Դա ևս ժամանակ և ուսուցում է պահանջում, և այդ դեպքում էապես բարձրանում է առկա զինատեսակների և համալիրների կիրառման արդյունավետությունը»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում