Լեհաստանի հետ սահմանին սահմանապահները Թուրքիայի 4 քաղաքացիների անօրինական տեղաշարժի փորձ են կանխել։ Այս մասին հայտնում է Ուկրաինայի պետական սահմանային ծառայությունը։ Անօրինական ներգաղթյալների ձերբակալությունը կատարվել է օպերատիվ տեղեկությունների իրացման արդյունքում։
Տղամարդկանցից 3-ն ունեցել են անձնագրեր, 1-ը եղել է առանց փաստաթղթերի։ Իրավապահները ձերբակալել են սահմանախախտներին և նրանց դեմ վարչական իրավախախտման մասին փաստաթղթեր կազմել։ Ուկրաինայի պետական սահմանի անօրինական հատման փորձի գործով որոշումը կընդունի դատարանը։