Tuesday, 23 04 2024
Օշականում մեքենան բախվել է տան դարպասին․ կա տուժած
10:45
Մենք հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Կանանի
Լիլիթ Մակունցը հանդիպել է Ռամսֆելդի կրթական ծրագրի մասնակիցներին
10:15
Նավթի գներ. 22-04-24
Քննարկվել է Երևանում կայանալիք ՎԶԵԲ տարեկան հանդիպման մանրամասները
Բաքվի համար 4 գյուղերը միայն ճնշման միջոց են. գլխավոր հարցը մնում է Մեղրիի ճանապարհը
Հրդեհ Հրազդանի կիրճում
Իրանը չի ուզում «խնջույքը» շարունակել, Իսրայելը չի գնա էսկալացիայի. ամեն ինչ վերջացա՞վ
Սպասվում է կարճատև անձրև
Տարածաշրջանը կարող է դառնալ պոլիգոն
Տավուշը պայքարում է, համայնքապետն ԱՄՆ-ում է. «Հրապարակ»
Համերգն առանց տեղական «իշխանիկների». «Հրապարակ»
Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Գնել Սանոսյանը «գովերգում» է, իսկ իր տեղակալը համարում է միջազգային մեքենայությունների հեղինակ. «Ժողովուրդ»
Իշխանությունը փորձում է պառակտել շարժումը. Յուրիկների պակաս չի զգացվում. «Հրապարակ»
Տավուշի համար ճակատագրական պահին դատախազը լքում է պաշտոնը. «Ժողովուրդ»
36 կգ ոսկու եւ 293 միլիոն ռուբլու անհետացման գործով վկայի կարգավիճակում դատավոր է հարցաքննվել. «Ժողովուրդ»
Վրաստանը խոսեց «երկար մտածելուց» հետո
Սլովենիան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի՝ խաղաղությանն ուղղված քայլը
Հրդեհ է բռնկվել Նուբարաշեն 11-րդ փողոցի երկու տներում
Դանիայի թագավորության պատվիրակությունն այցելել է Մարտունի համայնք
Պուտինը Սերգեյ Բեզրուկովին պարգևատրել է շքանշանով
Հուշարձանների անվտանգությունը հնարավոր է միայն, երբ թշնամանք չլինի. Փաշինյան
ԼՂ հայերի վերադարձը նման պայմաններում անհնարին եմ համարում. Փաշինյան
ՌԴ-ն և Ադրբեջանը հիբրիդային հարձակում են գործել ՀՀ-ի դեմ բրյուսելյան հանդիպումը կանխելու համար
ՀԱՊԿ-ի վրա սկզբունքորեն չի կարելի հույս դնել. չունեմ պատասխան՝ ինչու ենք մնում այնտեղ. Փաշինյան
Վարորդը ի նշան բողոքի ավտոմեքենան վարել է Գյումրու քաղաքապետարանի ուղղությամբ
Ադրբեջանի գնած սպառազինության 15-20%-ն ենք ձեռք բերել. ուժերի բալանսը կարևոր է խաղաղության համար
23:18
Մոսկվան Ալիևին հրավիրել է ավելի քան բաց խոսակցության

Բերման են ենթարկել Ճվճվ Արոյի կրտսեր որդուն՝ Սերժ Վարդանյանին

«Ճվճվ Արոյի»՝ նույն ինքը Արայիկ Վարդանյանի որդուն՝ Սերժ Վարդանյանին կալանավորելու վերաբերյալ քննիչի միջնորդությունը դատարանը բավարարել է: Այդ մասին «Փաստինֆո»-ի հարցման ի պատասխան հայտնել է Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը:

Նշենք նաև, որ հետախուզման մեջ գտնվող Սերժ Վարդանյանը հայտնաբերվել է, ուստի՝ նա անմիջապես կկալանավորվի:

Հիշեցնենք, որ վարույթն իրականացնող մարմինն ավելի վաղ որոշում էր կայացրել Սերժ Վարդանյանին ՀՀ քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի 1-ին մասով և 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով որպես մեղադրյալ ներգրավելու մասին և նրա նկատմամբ հետախուզում էր հայտարարել:

Ավելի վաղ «Փաստինֆո»-ն գրել էր, որ դեռևս նախորդ տարի սեպտեմբերին «Ճվճվ Արոյի» որդու՝ Սերժ Վարդանյանի մասնակցությամբ կողոպուտի դեպք էր գրանցվել. 2017թ. սեպտեմբերի 12-ին Հրաչյա Քոչար փողոցում Սերժ Վարդանյանը «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայի սրահում պոկել և բացահայտ հափշտակել էր Կարեն Գասպարյանի պարանոցի ոսկյա շղթան:

Դեպքից հետո հայտնի դարձավ, որ Սերժ Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով և որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Այս դեպքից ամիսներ հետո մայրաքաղաքում ևս մեկ միջադեպ էր գրանցվել մի խումբ երիտասարդների մասնակցությամբ:

2017 թվականի նոյեմբերի 26-ին «Աֆրիկյաններ» ռեստորանային համալիրում մի խումբ երիտասարդներ աղմկել ու անհարգալից վերաբերմունք էին դրսևորել ռեստորանում գտնվող հաճախորդների նկատմամբ, ապա նաև բռնություն էին կիրառել և հայհոյանքներ հնչեցրել մատուցողի հասցեին:

Տեղի ունեցած փաստով դեկտեմբերի 01-ին հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով:

Քննչական կոմիտեից մեր հարցմանն ի պատասխան տեղեկացրել էին, որ ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ այդ միջադեպին մասնակցություն է ունեցել նաև «Ճվճվ Արոյի» որդի Սերժ Վարդանյանը, ուստիև՝ Երևանի քննչական վարչությունում 2017 թվականի դեկտեմբերի 23-ին որոշում է կայացվել երկու քրեական գործերը միացնելու մասին:

Այդ ընթացքում Սերժ Վարդանյանին նախկինում առաջադրված մեղադրանքի ծավալը լրացնելու և փոփոխելու նպատակով վարույթն իրականացնող մարմինը ծանուցագրեր է ուղարկել նրան՝ ներկայանալու համար, սակայն Վարդանյանը չի ներկայացել։ Նման պայմաններում նրան բերման ենթարկելու որոշում էր կայացվել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում