Friday, 29 03 2024
Փորձել են առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ ներկրել
11:45
Որքա՞ն տարածք են ռուսները գրավել այս տարի Ուկրաինայում
Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath
11:15
Ռուսական խոշոր հարձակումը կլինի մայիսի վերջին
Բեգլարյանը սպառնացել է նորակառույցի սեփականատերերին իր առանձնատուն բացվող տեսարանի համար
«Միրզոյանի հետ վերջին անգամ շփվել եմ Սկոպյեում․ մենք էինք նախաձեռնել այն». Լավրով
Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն
«Հայկական ղեկավարությունը սկսում է արտահայտել այնպիսի գաղափարներ, որոնցով Փաշինյանը ձևավորել էր իր «Ելք» շարժումը». Լավրով
«Փաշինյանը միշտ մեզնից խնդրել է չմոռանալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը». Լավրով
10:45
«Բրյուսելի հանդիպումը կկենտրոնանա Հայաստանի տնտեսական կայունության վրա». Միլլեր
«Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել են
Թումանյան փողոցում ծառի ճյուղն ընկել է էլեկտրական լարերի վրա
Սուրեն Պապիկյանը հետևել է «Բաղրամյան» զորավարժարանում անցկացված զորախաղերին
10:15
Նավթի գներն աճել են. 28-03-24
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
Քարաթափում Լանջազատ գյուղի մոտակայքում
Սյունիքի միջանցքի հարցը չլուծվեց՝ անցան Տավուշ. ռուս-ադրբեջանական նոր խաղեր
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է
Եվլախը իր ճակատին դաջած անձը գուցե հրահանգ ունի ազգամիջյան բախումներ հրահրելու
Տեղումներ չեն սպասվում
Կա ահաբեկչության վտանգ․ ՌԴ հատուկ ծառայությունները հիբրիդային պատերազմ են մղում Հայաստանի դեմ
Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»
Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում. «Հրապարակ»
Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում. «Ժողովուրդ»
Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ»
Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում. «Ժողովուրդ»

Բեսպրեդել իշխանությունն ու ««Ճվճվ Արոյի» որդին ներդաշնակություն են. իրավապաշտպան

««Ճվճվ Արոյի» որդու մասնակցությամբ վթարը համակարգի անպատժելիության հետևանքով մի փոքր դրվագ է ընդամենը։ Անպատժելի համակարգը, օրենքի առաջ ոչ բոլորի հավասար լինելը, ընտրովի արդարադատությունը պարզապես առաջին անգամ հանգեցրել են նրան, որ անպատժելիություն իրականացնողները հանդիսացան հենց զոհերը  իրենց իսկ ստեղծած համակարգի»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց իրավապաշտպան Արթուր Սաքունցը։

Նրա խոսքով՝ օրինակները բազմաթիվ են, երբ ակնհայտ անպատժելիությունը ծնում է  նոր  հանցագործություններ, իսկ այդ հանցագործությունները անպատիժ են մնում։ «Օրինակ՝ Հրազդանի քաղաքապետի որդու մասնակցությամբ վթարը, որտեղ ևս մահ կար։ Գործը կարճվեց։ ՀՀԿ-ական Կարեն Ավագյանի եղբոր մասնակցությամբ վթարը, ու նման բազմաթիվ օրինակներ կան։ «Ճվճվ Արոյի» որդու մասնակցությամբ վթարը միակը չի։ Բայց այստեղ մի շարք անպատասխան հարցեր կան, թե որտեղից «Ճվճվ Արոյի» որդուն մեքենայի մի քանի համարներ, ով է նրան այդքան պետհամարանիշներ տվել, ինչու է դրա վերաբերյալ ոստիկանությունը լռում, չի ասում, թե ինչու է նախկինում նրա մասնակցությամբ բոլոր վթարներից, պատմություններից նա անպատիժ մնացել»,- նշեց իրավապաշտպանը՝ հավելելով, որ իշխանությունը նրանց անպատիժ է թողնում, արտոնություններ է տալիս, քանի որ նույն իշխանությունը հենվում է հենց այդպիսի «բեսպրեդել անձանց վրա»։

«Դուք մի քիչ հետաքրքրվեք ու կտեսնեք, որ այդ նույն երիտասարդը ընտրությունների ժամանակ մասնակցել է  նաև ընտրակեղծիքներին, քաղաքացիներին բերման է ենթարկել տեղամաս, քաղաքացիների ազատ ընտրության, կամքի վրա ճնշում է գործադրել։ Փոքր-ինչ չեմ կասկածում, որ ամեն ինչ հենց այդպես էլ եղել է։ Քաղաքական իշխանության հիմքը, քաղաքական իշխանությունը ինքը բեսպրեդել է, իրեն անպատժելի է պահում և պետք է հենվի հենց համապատասխան ռեսուրսի վրա, համապատասխան բնույթի  մարդկանց վրա։ Իշխանությունն ու այդ անձինք ներդաշնակություն են։ Ուղղակի այս անգամ իրենց իսկ կողմից այդ անպատժելի գործիքները գործեցին իրենց դեմ»,-  ընդգծեց Սաքունցը։

Իրավապաշտպանը ոչ մի սպասելիք չունի, որ վերջին վթարից որևէ հետևություն կարվի։ «Ես հեքիաթների չեմ հավատում։ Նման ռոմանտիկ մտքերը, թե իշխանությունը ինչ-որ եզրահանգում կանի, այլևս արտոնյալներ չեն լինի, հեքիաթ են։ Չի կարող նման բան լինել։ Մինչ այժմ չկա որևէ փաստ, որ իշխանությունը մինչ այս կատարված որևէ դեպքից հետևություն է արել։ Փոխարենը մենք ամեն անգամ հերթական օրինակով համոզվում ենք անպատժելիության առկայության մեջ։ Դուք երկու ոստիկանի մասնակցությամբ վթարից եք խոսում, բայց օրը ցերեկով 10 հոգու գնդակահարեցին, ու մինչ օրս ոչ մեկը պատասխանատվություն չկրեց։ Հիմա ինչու իրենց կողմից հովանավորվող ինչ-որ մեկը պետք է  պատասխան տա։ Իշխանությունն է այդ  անպատժելի վարքագիծը ձևավորել, ցույց տվել։ Իշխանությունն է սովորեցրել, որ զենք կարելի է կիրառել և սպանել մարդկանց ու մնալ անպատիժ»,-  եզրափակեց իրավապաշտպանը։

««Ճվճվ Արոյի» տղերքի դեմ ժամանակին պատիժ չկիրառելը հանգեցրեց սպանության։ Ո՞վ է մեղավոր՝ իշխանությունն իր ամենաթողությամբ, առաջին հերթին՝ Վովա Գասպարյանը»,- վթարից հետո ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Արայիկ Հարությունյանը։

Հիշեցնենք, որ երեկ Երևանի Աբովյան փողոցի և Սայաթ-Նովա պողոտայի խաչմերուկում ավտովթարի հետևանքով մահացել են ՃՈ երկու ծառայող՝ Արեգ Դավթյանը և Խաչիկ Գասպարյանը։  Վթարը տեղի է ունեցել  «Ճվճվ Արոյի» որդու՝ Սարգիս Վարդանյանի վարած BMW X6-ի մասնակցությամբ։ Սարգիս Վարդանյանը սկզբում դիմել է փախուստի, ապա ներկայացել է ոստիկանություն:

Վթարից հետո պարզ դարձավ, որ BMW X 6-ի մեջ հայտնաբերվել են մի քանի համարանիշներ՝ հայկական և ռուսական։

Նշենք, որ Սարգիս Վարդանյանը մշտապես հայտնվում է աղմկոտ պատմությունների, միջադեպերի, վթարների կենտրոնում։ Նա նախկինում դատապարտված է եղել։

Վթարի գործով Երևանի քննչական վարչությունում քննվող քրեական գործով Սարգիս Վարդանյանը ներգրավվել է որպես մեղադրյալ ՀՀ ՔՕ 176-րդ հոդվածի 1-ին մասով և 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում