Արտաքին հարցերով ԵՄ գերագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին հունվարի 11-ին կհանդիպի Ֆրանսիայի, Գերմանիայի, Իրանի և Մեծ Բրիտանիայի իր գործընկերների հետ։ Հանդիպումը կկայանա Բրյուսելում, ասվում է ԵՄ արտաքին քաղաքական գերատեսչության մամլո հաղորդագրությունում։
Իրանի ԱԳ նախարար Մուհամմադ Ջավադ Զարիֆն օրերս հայտարարել էր, որ իր երկրի և ԵՄ 3 երկրների ներկայացուցիչները մտադիր են խորհրդատվական հանդիպում անցկացնել միջուկային համաձայնագրի շուրջ։ Նա, սակայն, ամսաթիվ և հանդիպման վայր չէր հստակեցրել։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԵՄ-ն մտադիր է հրավիրել Իրանի արտգործնախարարին՝ նրա հետ իրանական հակակառավարական ելույթները քննարկելու համար։