Թուրքիայի «Ազգայնական շարժում» ընդդիմադիր կուսակցությունը 2019 թվականի ընտրություններում իր սեփական թեկնածուին չի առաջադրի և պատրաստվում է սատարել գործող նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանին,– հաղորդում է թուրքական Anadolu լրատվական գործակալությունը՝ հղում անելով ԱՇԿ առաջնորդ Դեվլեթ Բախչելիին։
Բախչելիի խոսքերով՝ ընդդիմադիր ԱՇԿ–ն և իշխող՝ Արդարություն և զարգացում կուսակցությունը «կարող են կոալիցիա կազմել նախագահական ընտրությունների ժամանակ»։
Սա առաջին դեպքը չէ, երբ նոմինալ ընդդիմադիր Բախչելին որոշում է համագործակցել իշխող կուսակցության հետ։