Եթե ԱՄՆ-ը չկատարի միջուկային գործարքով նախատեսվող պարտավորությունները, Իրանը կարող է դադարեցնել համագործակցությունն Ատոմային էնեգիայի միջազգային գործակալության հետ։
Իրանի իշխանությունները հայտարարել են, որ կարող են վերանայել ԱԷՄԳ-ի հետ համագործակցության վերաբերյալ իրենց որոշումը, եթե ԱՄՆ-ը չկատարի 2015 թվականին կնքված գործարքով նախատեսվող պարտավորությունները, հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության նախագահ Ալի Աքբար Սալեհիին։
Ավելի վաղ Իրանի ԱԳ նախարար Մուհամմադ Ջավադ Զարիֆը հայտարարել էր, որ պետությունը պատրաստվում է խորհրդատվական հանդիպում անցկացնել ԵՄ 3 անդամ-երկրների հետ միջուկային համաձայնագրի վերաբերյալ։