Thursday, 18 04 2024
01:00
Ջո Բայդենը կստորագրի Ուկրաինային և Իսրայելին օգնություն տրամադրելու օրինագծեր
00:45
Ճապոնիայում 6,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Իմացել է հանքերի տեղը, հափշտակել է 3մլն․-ի ոսկու հանքանյութեր
00:30
Իրանը Սիրիայից դուրս է բերում ԻՀՊԿ սպաների մի մասին
Սա անում եմ, որ ֆորպոստ չլինենք՝ Հայաստանն ինձ համար ավեի կարևոր է, քան քաղաքական կարիերաս. Փաշինյան
ՀԱՊԿ-ը «տաբու է դրել» սառեցում եզրույթի վրա
Մակունցը հանդիպել է ԱՄՆ կոնգրեսական Գեյբ Ամոյի հետ
Մեր խնդիրն է, որ սահմանամերձ գյուղերում տասնյակներով տներ կառուցվեն. վարչապետ
Պիտի քեզ էլ, պապիդ հիշատակն էլ զոհաբերես հանուն Հայաստանի Հանրապետության. Փաշինյան
00:04
Բորելն առաջադրել է Կլաարի թեկնածությունը
00:00
ՀԱՄԱՍ-ի ղեկավարը այցելել է Թուրքիա
Փրկարարները դուրս են բերել Գյումրու շենքերից մեկի նկուղն ընկած 61-ամյա քաղաքացուն
125 հազար դոլարով 5 զորակոչիկի զինծառայությունից ազատելու համար
Վրաստանի «խորհրդայնացումը» իրականանում է
ԵՄ-ն սկսում է զինել Հայաստանին ոչ մահաբեր զենքով
Ամբաստանյալը հայհոյել, սպառնացել է դատավորին և նրա ընտանիքին
Ռուս խաղաղապահները լքում են իրենց «անպատասխանատվության գոտին»
23:00
ԱՄՆ-ում հայտարարել են, որ Ռուսաստանն իրենց գերազանցում է միջուկային մարտագլխիկների քանակով
22:45
Շուրջ 20 երկիր կես միլիոն միավոր զինամթերք կգնի Ուկրաինայի համար
Ներքին դիսկուրսի սպառնալիքը. պարտությունը ճակատագիր չէ
Բաքուն փորձում է բովանդակազրկել իր պատերազմական հանցագործությունները. փաստեր չունեն
Մահակով բռնաբարելու ակնարկ, ծեծ․ՆԳՆ-ում բելառուսացման պրոցես է՝ Փաշինյանի գիտությամբ
21:50
Սահմանվել է Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպանությանը կից ռազմական կցորդի հաստիք
Podcast կարևորի մասին
21:20
Գերմանիան զսպվածության կոչ է արել Իրանին և Իսրայելին
ՀՀ և Ֆրանսիայի ԱԳՆ-ները քաղաքական խորհրդակցություններում անդրադարձել են տարածաշրջանային և միջազգային հրատապ հարցերի
Ռուսաստանը խոստովանեց պարտությունը
Լիտվան պատրաստ է ամեն կերպ աջակցել խաղաղության գործընթացին. Լիտվայի ԱԳ նախարարը՝ Ալեն Սիմոնյանին
ՌԴ Տյումենի մարզի ութ բնակավայրերում տարհանում է հայտարարվել
ՀՀ և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները հայտնել են երկկողմ օրակարգն ակտիվորեն հարստացնելու պատրաստակամություն

Բենզինի շուկայում միասնական գնային քաղաքականությունը կարող է վկայել հակամրցակցային համաձայնության մասին. ՀՅԴ

Բենզինի և դիզվառելիքի մանրածախ շուկայում միասնական գնային քաղաքականությունը կարող է վկայել հակամրցակցային համաձայնության մասին: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակը:

Հաղորդագրության մեջ ասվում է.

«Դիզելային վառելիքի գինը էական ազդեցություն ունի ցանկացած երկրի տնտեսության վրա, քանի որ վերջինս մեծ ծավալներով օգտագործվում է գյուղատնտեսության, արդյունաբերության և տրանսպորտի ոլորտներում, արդյունքում՝ դիզելային վառելիքի ուղղությամբ կատարված ծախսերը ներառվում են ապրանքների և ծառայությունների ինքնարժեքի մեջ:

Ակցիզային հարկի մասին ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն (ուժի մեջ է եղել մինչև 01.01.2018թ.)՝ դիզելային վառելիքի ակցիզային հարկի դրույքաչափը 1 տոննայի համար սահմանված էր մաքսային արժեքի 10 տոկոս, բայց ոչ պակաս, քան 1 տոննայի համար 35 000 ՀՀ դրամ: 01.01.2018 թվականից ուժի մեջ մտած նոր Հարկային օրենսգրքի 88-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դիզելային վառելիքի ակցիզային հարկի դրույքաչափը 1 տոննայի համար սահմանված է 13 000 ՀՀ դրամ, սակայն նույն օրենսգրքի 450-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ մինչև 2017 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ներմուծված և 2018 թվականի հունվարի 1-ի դրությամբ հարկ վճարողների մոտ առկա դիզելային վառելիքի ապրանքային մնացորդների մասով ներմուծման ժամանակ վճարված ակցիզային հարկը՝ յուրաքանչյուր տոննայի հաշվով 22 000 ՀՀ դրամի չափով է:

Այսպիսով՝ 2018 թվականի հունվարի 1-ից հետո դիզելային վառելիքի ակցիզային հարկի դրույքաչափը կտրուկ նվազել է 35000 ՀՀ դրամից մինչև 13000 ՀՀ դրամ (կամ մնացորդի նկատմամբ՝ 22 000 ՀՀ դրամ), սակայն այդ նվազեցումը որևէ ազդեցություն չի ունեցել դիզելային վառելիքի մանրածախ գնի վրա, իսկ սեղմված գազի ակցիզային հարկի դրույքաչափի բարձրացման ժամանակ1 խ.մ. գազի գինը աճեց 20 ՀՀ դրամով, բենզինի դեպքում՝ նույնպես: Ներկայումս դիզելային վառելիքի մեկ լիտրը արժե 430 ՀՀ դրամ:

Դիզելային վառելիքի շուկայում գործում են սահմանափակ թվով կազմակերպություններ՝ Ֆլեշը, Ռան-ՕՅԼ-ը, ՍԻՓԻԷՍՕԻԼՔՈՐՓՈՐԵՅՇՆ-ը և այլն: Անշուշտ, մանրածախ շուկայում միասնական գնային քաղաքականությունը կարող է վկայել հակամրցակցային համաձայնության մասին, ինչը ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի ուսումնասիրության առարկա պետք է դառնա»:

Նշենք, որ 2018 թվականի հունվարի մեկից, ինչպես և սպասվում էր, թանկացումների հերթական ալիքն է սկսվել: Թանկացել են բենզինը, սեղմված գազը, նաև դիզվառելիքը, որոնք պայմանավորված են Հարկային օրենսգրքում կատարված փոփոխություններով, ըստ որի՝ մի շարք ապրանքատեսակների մասով ակցիզային հարկի դրույքաչափի բարձրացում է տեղի ունեցել: Մասնավորապես, հունվարի մեկից Regulyar տեսակի բենզինը թանկացել է մոտ 20 դրամով, և մեկ լիտրը արժե 430 դրամ: Սեղմված գազի մեկ խմ-ն 190 դրամից դարձել է 220 դրամ, իսկ դիզվառելիքի մեկ լիտրը 390 դրամից դարձել է 440 դրամ:

Հարկային նոր օրենսգրքով հունվարի մեկից 1000 խմ սեղմված բնական գազի ակցիզային հարկի դրույքաչափը 8330 դրամից դարձել է 23 000 դրամ: Բենզինի մեկ տոննայի ակցիզային հարկը 25 000 դրամից սահմանվել է 40 000 դրամ:

Հունվարի մեկից երրորդ երկրներից Հայաստան ներմուծվող այլ ապրանքատեսակների մասով ևս թանկացումներ են սպասվում, քանի որ Հայաստանում ուժի մեջ են մտնում ԵՏՄ մաքսային դրույքաչափերը: Ընդ որում, սպասվում է 800 անուն լայն սպառման ապրանքների թանկացում, բայց աստիճանաբար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում