Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն հայտարարել է, որ թուրքական կողմը պատրաստվում է հայ-թուրքական սահմանին անվտանգության նկատառումներով տեղադրել էլեկտրոնային հսկող սարքեր:
Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:
Թուրքական կողմը նմանատիպ սարքեր պատրաստվում է տեղադրել նաև թուրք-վրացական սահմանին:
Թուրքիայի ներքին գործերի նախարարը նշել է, որ հայ-թուրքական և թուրք-վրացական սահմաններին առաջիկայում պատ չի կառուցվի և իրենք կսահմանափակվեն միայն սարքերի տեղադրմամբ:
Սուլեյման Սոյլուն անդրադառնալով թուրք-իրանական սահմանին կառուցվող 144 կմ երկարությամբ պատի կառուցման աշխատանքներին՝ հայտնել է, որ պատի գրեթե կեսն արդեն կառուցված է: