Saturday, 20 04 2024
Իրանը ռևերանս արեց ՌԴ-ին և Թուրքիային. ԵՄ ներկայության ընդլայնումը միանշանակ խնդիրներ է բերելու
ԵՄ անդամ դառնալու դեպքում Վրաստանը կվերանայի «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը
Արևմուտքը չի ուզում տեսնել փլուզվելու գնով շրջադարձ կատարող Հայաստան
Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման միջոցառումները շարունակվում են
Ինչ հարց են լուծել Հայաստանն ու Ադրբեջանը
Թուրքիան և Եգիպտոսը համակարգում են Գազայի հատված օգնություն հասցնելու ջանքերը․ Հաքան Ֆիդան
Դելիմիտացիա Տավուշում. ռիսկեր և հնարավորություններ
16:15
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը պատրաստվում է հաստատել Ուկրաինային շուրջ 61 մլրդ դոլարի ռազմական օգնության փաթեթը․ BBC
16:00
ԱՄԷ-ն կարծում է, որ Պաղեստինի անդամակցությունը ՄԱԿ-ին կնպաստի տարածաշրջանում խաղաղ գործընթացին
Դպրոցում աշակերտը պնևմատիկ ատրճանակով կրակոց է արձակել իր հետ վիճաբանողների ուղղությամբ
Գազայի հատվածում Իսրայելի օպերացիայի հետևանքով մեկ օրում 37 մարդ է զոհվել
Ժողովուրդ ջան, ձեզ խաբող չկա, ձեր հետևից սև գործ անող չկա. Վահե Ղազարյան
Պատրաստվում ենք դե յուրե հիմնավորել Արծվաշենի՝ Հայաստանի մաս լինելը. վարչապետ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահ ծառայությունների ղեկավարները պետք է պայմանավորվեն, թե ծառայությունը ոնց են իրականացնելու. Փաշինյան
Պետք է երկուստեք ապահովենք, որ սահմանի երկու կողմերում մարդիկ ապահով ապրեն. ՀՀ վարչապետ
Փաշինյանը վստահեցրեց՝ եթե սահմանազատման գործընթացում ինչ-որ տների հետ կապված խնդիր լինի, պետությունը նոր տներ կկառուցի
Կան ուժեր, որոնք ուզում են, որ Հայաստանի պետականությունը զարգանա ֆորպոստի տրամաբանությամբ․ Նիկոլ Փաշինյան
Փաշինյանը կարծում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի վերջին պայմանավորվածությունը նվազեցրել է անվտանգային ռիսկերը սահմանի երկայնքով
Սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա էական ձեռքբերում է նաև Հայաստանի համար․ Նիկոլ Փաշինյան
Վրաստանում շարունակվում են բողոքի ակցիաներն՝ ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի
ԵՄ առաքելությունը քննադատողները աջակցում են Հայաստանի անվտանգության թշնամիներին
13:50
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին
Անկասկած կարող ենք հավակնել շատ ավելի լուրջ գումարների. արդյունավետության ապացույց է պետք Արևմուտքին
Պատգամավորը կարևոր ձեռքբերում է համարում սահմանազատումն Ալմաթիի հռչակագրի հիման վրա իրականացնելու շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունը
Նման մեթոդներով խուլիգանության դեմ չեն պայքարում. բռնապետական համակարգին է բնորոշ
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Տպավորություններս դրական են․ Նիկոլ Փաշինյանը Մեդովկայի նորակառույց դպրոցից գոհ է

Տարին փոխվեց, Ադրբեջանի մարտավարությունը` ոչ. զոհ` առաջնագծում

Հունվարի 7-ին՝ ժամը 13:20-ի սահմաններում, ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Վաչե Նվերի Չիլինգարյանը:

Անցած տարվա ընթացքում, չնայած հնչած հնչած մտավախություններին, 2016-ի սցենարը չկրկնվեց. հայ-ադրբեջանական պատերազմ չեղավ, ավելին` Անկարայի ու Բաքվի ջանքերը` ռեստավրացնել ռուս-ադրբեջանա-թուրքական սեպարատ համաձայնությունները հաջողությամբ չպսակվեցին: Անցած տարվա ընթացքում Ռուսաստանը հրապարակային քաղաքականության մակարդակում իր հավատարմությունը հայտնեց ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափին, ինչը հատկապես շեշտվեց տարեվերջին, երբ տարածաշրջան էր այցելել Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը` թեև Մոսկվան շարունակում էր սպառազինել Ադրբեջանին: Տարեվերջին Բաքու էր ժամանել Ռուսաստանի փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը և փորձագիտական մակարդակում կարծիք հնչեց, որ այցի ընթացքում թարմացվել է ռուս-ադրբեջանական ռազմա-տեխնիկական համագործակցությունը:

Այնուամենայնիվ, Բաքուն Մոսկվայից նոր պատերազմի սանձազերծման քարտ-բլանշ չստացավ: Տարածաշրջանային անվտանգության կարևոր բաղադրիչ դարձավ նաև Հայաստան-Եվրամիություն նոր համաձայնագիրը` ԼՂ խնդրին վերաբերող բալանսավորված ձևակերպումներով: Պատերազմի վերսկսման «թուղթ» Բաքուն չստացավ անգամ Անկարայից, որովհետև, երբ Էրդողանը հրապարակայնացնում էր ռուս-թուրքական առաջարկները Պուտինի կողմից, ըստ էության, մերժելու մասին, անուղղակիորեն հասկացնում էր, որ Թուրքիան միայնակ ռեսուրսներ չունի` Բաքվի օրակարգին աջակցելու համար: Այս համատեքստում Ադրբեջանին այլ բան չէր մնում, քան հոգեմաշ պատերազմի մարտավարության որդեգրումը, ինչը նպատակ ունի Հայաստանի հասարակության մեջ ծնել հուսալքության և խուճապի տրամադրություններ: Նոր տարում Ադրբեջանը շարունակելու է նույն քաղաքականությունը, որին հակազդելու դեղատոմս Հայաստանն առայժմ չի գտել:

Հոգեմաշ պատերազմը, առաջնագծից պարբերաբար ստացվող լուրերը զոհերի մասին հասարակության վրա ավելի ճնշող ազդեցություն են գործում, քան` նույնիսկ պատերազմը: 2018-ին Հայաստանում և Ադրբեջանում իշխանության տրանսֆորմացիայի գործընթացներ են, ինչը քիչ հավանական է դարձնում պատերազմի վերսկսումը: Սակայն երեկվա սահմանային միջադեպը հուշում է, որ Ադրբեջանը, ի հեճուկս միջազգային հորդորների, շարունակելու է իր մարտավարությունը: Հայաստանի դիվանագիտությունը կանգնած է ոչ ստանդարտ լուծումներ գտնելու հրամայականի առջև:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում