Friday, 29 03 2024
ՄԱԿ-ի դատարանն Իսրայելին կարգադրել է թույլ տալ հումանիտար օգնության մուտքը Գազայի հատված
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ-ի աջակցությունը Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումներին
Ու՞մ է զգուշացնում Իրանը
Սիրիայի զորքերը պատասխան հարվածներ են հասցրել ավազակային կազմավորումներին
Գազայում հայտնել են, որ իսրայելական հարվածներից զոհերի թիվը գերազանցել է 32 600-ը
Իսրայելական հրետանին հարվածներ է հասցրել Լիբանանի հարավի երկու ավանների. ԶԼՄ-ներ
17:20
Հարավաֆրիկյան Հանրապետությունում 45 մարդ է զոհվել կամրջից ավտոբուսի ընկնելու հետևանքով
17:10
Կիևը և Վարշավան մտադիր են անվտանգության երաշխիքների մասին համաձայնագիր կնքել
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:50
Ֆրանսիան կարող է չեղարկել Փարիզում Օլիմպիադայի բացման արարողությունը
16:40
Բրիտանիան չեղարկել է 100-ամյա արգելքը և թույլ կտա զինվորականներին մորուք պահել
ՌԴ ԱԳ փոխնախարարը հանդիպել է Աբխազիայի և Հարավային Օսիայի ներկայացուցիչներին
16:20
«Արաբական երկրները պատրաստ են ճանաչել Իսրայելը». Բայդեն
16:10
Իսպանիայում տեղակայվել է ՆԱՏՕ-ի երրորդ ռազմածովային բազան
Ադրբեջանցիները մշտապես ատել են հայերին. մեր խնդիրն է ցույց տալ սա
Դեղձենու մասսայական ծաղկում Արարատյան դաշտում՝ ժամկետից շուտ
Ո՞նց են որոշել, որ դա Հայաստանի տարածքը չ,է, եթե սահմանը հստակեցված չէ ․ Արա Պապյան
Փորձ է արվում 3 անձերի կատարածը ԱԺԲ ամբողջ կառուլցի հետ կապել. Պապյան
15:45
«ԱՄՆ-ն ու ԵՄ-ը Հայաստանի հետ անվտանգային հարցեր չեն քննարկելու». Ստանո
ՊՆ կոլեգիայի նիստում քննարկվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման հարցեր
«Ցուցադրությունն անպայման տեղի կունենա». Բաքվում պարզաբանում են տարածել Արայիկ Հարությունյանի հարցազրույցի վերաբերյալ
Եթե դելիմիտացիա, ապա հավասարության սկզբունքով, ոչ թե՝ «ատրճանակի սպառնալիքի տակ»
15:30
Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին
Վարագույրից այն կողմ կան շահեր, որոնք թույլ չեն տալիս Մարտի 1-ի բացահայտումը
15:10
Ճապոնիայում կենսաբանական հավելումների օգտագործման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
Այո՛, օրենք են խախտել, երկրով մեկ օրենքի խախտումներ են հենց վարչապետի մասնակցությամբ
Խորհրդարանական լսումներ կհրավիրվեն Եվրաինտեգրման նոր հեռանկարները և մարտահրավերները թեմայով
Թող դատարանը որոշի ահաբեկչությո՞ւն էր, թե ապստամբություն.Պապյան
15:01
Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

Արթուր Բաղդասարյանի հերթական չստացված սալտոն

Եվրոպայի Ժողովրդական կուսակցությունը՝ ԵԺԿ-ն, հերթական՝ երրորդ անգամ է մերժում «Հայկական վերածնունդ» կուսակցության ղեկավարության դիմումը, որով Բաղդասարյանի ղեկավարած կուսակցությունը խնդրում է ԵԺԿ-ի համաձայնությունը անդամակցելու այդ կառույցին: ԵԺԿ նախագահ Ժոզեֆ Դոլի անունից «Հայկական վերածննդին» ուղարկված պատասխանում հայտնվում է, որ ԵԺԿ-ն Հայաստանի կուսակցական և քաղաքական կյանքում չի տեսնում «Հայկական վերածննդի» կողմից դրսևորվող այնպիսի ակտիվություն, որը թույլ կտա բավարարել ՀՎԿ-ի՝ ԵԺԿ-ին անդամակցելու հայտը:

Հիշեցնենք, որ Եվրոպայի Ժողովրդական կուսակցությանը անդամակցում էր «Օրինաց երկիր» կուսակցությունը, և երբ այդ կուսակցությունը լուծարվեց, ինքնաբերաբար դադարեցվեց ՕԵԿ-ի՝ ԵԺԿ-ին անդամակցությունը: Արթուր Բաղդասարյանին թվում էր, որ եթե ինքը հայտնի, որ «Հայկական վերածնունդը» նույն «Օրինաց երկիրն» է, ուղղակի իրենք անունն են փոխել հայ հասարակությանը ֆռռացնելու նպատակով, ՀՎԿ-ին միանգամից կվերցնեն ԵԺԿ: Բայց պարզվեց, որ Եվրոպայում խիստ զգուշավոր են հայաստանյան մանիպուլյացիաների նկատմամբ, և Բաղդասարյանին բացատրեցին, որ քաղաքականությունը վաղ միջնադարյան շուկա չի, և այստեղ պարզ ապրանքափոխանակության սկզբունքները չեն գործում: Չնայած դրան՝ Բաղդասարյանը համոզված է, որ պետք չէ հուսահատվել, ու հաջողության հասնելու համար պետք է այնպիսի դիմումներ գրել, որոնք կշարժեն եվրոպացիների գութը:

Ըստ ՀՎԿ մեր աղբյուրի՝ ԵԺԿ ուղարկված դիմումը եղել է բավական սրտաճմլիկ ու սենտիմենտալ: Բացի այն, որ դիմումում հերթական անգամ հիշատակվել է այն փաստը, որ ՀՎԿ-ն նույն «Օրինաց երկիր» կուսակցությունն է, նոր դիմումում հիշատակում է եղել նաև ԵԺԿ նախկին նախագահ՝ հանգուցյալ Վիլֆրիդ Մարթենսին: Բաղդասարյանը գրել է, որ իրենք ՀՎԿ-ի՝ ԵԺԿ-ին անդամակցելու հարցով խոսել են Մարթենսի հետ, և հանգուցյալը իր դրական վերաբերմունքն է արտահայտել խնդրի նկատմամբ: Պարզ ասած՝ Արթուր Բաղդասարյանը զբաղվել է քաղաքական դիակապտությամբ՝ փորձելով համոզել, որ եթե իրենց մերժեն, ապա դրանով արհամարհած կլինեն ԵԺԿ առաջին նախագահի հիշատակը: Բայց քանի որ Բաղդասարյանը հաշվի չի առել, որ նման էժանագին հնարքներով կարելի էր հարց լուծել նախորդ դարի 20-30-ական թվականներին՝ ներկայանալով լեյտենանտ Շմիդտի որդի և օրվա հացի փող մուրալ, նրան ցույց են տվել իր տեղը, այն է՝ դռան հակառակ կողմը:

Արթուր Բաղդասարյանի համար «Օրինաց երկրից» «Հայկական վերածննդի» անցումը բավական անհեթեթ ու անիմաստ պրոցես դարձավ: Բաղդասարյանը մտածում էր, որ բավական է՝ ինքը հրաժարվի հասարակության կողմից մերժված ու հանրային աջակցությունից վերջնականապես զրկված ու հեղինակազրկված «Օրինաց երկիր» կուսակցությունից, իր հեղինակությունը միանգամից կբարձրանա: Բայց 2017թ. խորհրդարանական ընտրությունները ցույց տվեցին, որ ոչ մի դիմակ չի կարող քողարկել Արթուր Բաղդասարյանի դեմքը, և հասարակությունը հոգնել է ոչ թե «Օրինաց երկրից», այլ այն մարմնավորող Արթուր Բաղդասարյանից: Եվ քանի որ ինչպես ցանկացած հայաստանյան կուսակցապետ, Բաղդասարյանն էլ կուսակցությունը դիտարկում է որպես անձնական սեփականություն, նա չի կարող ինքնակամ հրաժարվել իր ունեցվածքից, եթե անգամ իր անձը արժեզրկում է այդ սեփականությունը անպիտանության աստիճան:

Միակ հարցը մնում է այն, թե Արթուր Բաղդասարյանի ինչին է պետք ՀՎԿ-ի՝ ԵԺԿ-ին անդամակցությունը, որին այդքան համառորեն ձգտում է Բաղդասարյանը: Մենք արդեն գրել էինք, որ Բաղդասարյանին խոստացել են Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնը: Սակայն ՀՀԿ-ի ներսում Բաղդասարյանը միայն բացասական էմոցիաներ է առաջացնում, և ՀՀԿ վերնախավը որևէ ցանկություն չունի երկրի համար նման կարևորագույն պաշտոնը վստահելու մի մարդու, ում քաղաքական կենսագրությունը ցույց է տվել, որ կարող է միանգամից 180 աստիճանով փոփոխվել: Կանխազգալով, որ այդ բաղձալի պաշտոնը ևս կարող է իր ձեռքից դուրս պրծնել, Բաղդասարյանը ցանկանում է հերթական աշխարհաքաղաքական ռևերսը անել:

«Օրինաց երկիրը» ի սկզբանե պրոեվրոպական կուսակցություն էր, իսկ նրա նախագահն էլ՝ Ֆրանսիայի Պատվո լեգեոնի շքանշանակիր: Բաղդասարյանը այն աստիճան արևմտամետ էր, որ կոչ էր անում Ռուսաստանին չկանգնել Հայաստանի՝ Եվրամիություն տանող ճանապարհին: Բայց քանի որ եվրոպամետությունը Բաղդասարյանին ԱԺ նախագահի պաշտոն արժեցավ, ու ոչ մի եվրոպական երկիր չփրկեց նրան պաշտոնազրկումից, նա միանգամից անցում կատարեց դեպի Ռուսաստան և դարձավ ՀԱՊԿ քարտուղար Բորդյուժայի և ՌԴ անվտանգության խորհրդի քարտողար Պատրուշևի հովանավորյալը ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնում: Բայց ռուսական ուղղությունը ևս ցանկալի արդյունք չտվեց՝ մանավանդ, որ նրա հովանավորյալներին այդպես էլ չհաջողվեց Բաղդասարյանին նշանակել Հայաստանի վարչապետի պաշտոնում: Բորդյուժան այլևս որևէ պաշտոն չունի, իսկ Նիկոլայ Պատրուշևի ազդեցությունը Ռուսաստանի քաղաքական էլիտայում զգալիորեն նվազել է:

Դրա փոխարեն Հայաստանը ԵՄ-ի հետ ստորագրել է Համապարփակ և ընդլայնված համագործակցության շրջանակային համաձայնագիրը, և Բաղդասարյանին թվացել է, որ եկել է եվրոպամետ խաղալու ժամանակը, ինչը բացառիկ հնարավորություններ է բացում օգտվելու եվրոպական կառույցներից ստացվող ֆինանսական օժանդակությունից: Մնում է միայն, որ Եվրամիության ամենահեղինակավոր կուսակցությունը ՀՎԿ-ին վերցնի իր շարքերը, և Բաղդասարյանը կհայտնվի նոր տրենդի մեջ: Բայց քանի որ եվրոպացիները շատ լավ են ճանաչում բոլոր կարգի լեյտենանտ Շմիդտի որդիներին, Բաղդասարյանը ամեն անգամ մերժում է ստանում: Հիշում եք Բենդերի արտասանած ճառը լեյտենանտ Շմիդտի անառակ որդի Պանիկովսկու հոգեհանգստի միջոցառմանը. Բայց արդյո՞ք բարոյական մարդ էր հանգուցյալը. Ոչ, նա բարոյական մարդ չէր: Նա մի նախկին կույր էր, սնապարծ և սագագող, որն իր ողջ կյանքում ձգտեց ապրել հասարակության հաշվին: Բայց հասարակությունը չէր ցանկանում, որ նա ապրի իր հաշվին, իսկ հայացքների այդ տարբերությունը Միխաիլ Սամուելովիչը տանել չէր կարող, որովհետև խիստ տաքարյուն բնավորություն ուներ… և ահա նա չկա, վերջ…

Մեր կողմից ավելացնենք՝ Ամեն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում