Իրանի իշխանությունները գրավի դիմաց ազատ են արձակել անկարգությունների ժամանակ ձերբակալված քաղաքացիների մեծ մասին։ Այս մասին հայտարարել է իսլամական հանրապետության ներքին անվտանգության ուժերի պաշտոնական ներկայացուցիչ Սայիդ Մոնտազեր ալ-Մահդին։
Ալ-Մահդին հաստատել է, որ երկրում բողոքի ցույցերի հետևանքով զոհվել է 20 մարդ, որոնց թվում կա ուժային կառույցների աշխատակից, փոխանցում է Fars գործակալությունը։
Հակակառավարական ցույցերն ընդդեմ սննդամթերքի գների բարձրացման Իրանում սկսվել էին դեկտեմբերի 28-ին։