«Գնաճային չարիքը շարունակություն է ունենալու շղթայական ռեակցիայով, նաև սեպկուլյատիվ շուկա է ձևավորվելու»։ Այդ մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց «Տնտեսական իրավունքի կենտրոն» ՀԿ նախագահ, տնտեսագետ Մովսես Արիստակեսյանը` հավելելով, որ գնաճային ճնշումը ԵԱՏՄ բարիքն է, որի մասին իշխանությունները տարիներ առաջ գիտեին, դեռ այն գիշերվանից, երբ Սերժ Սարգսյանը որոշեց մտնել ԵԱՏՄ։ Մովսես Արիստակեսյանի խոսքերով՝ միայն 13 տեսակի ապրանքների ակցիզային հարկերի բարձրացումը հանգեցնելու է տեղական արտադրության ապրանքների գնաճի, գյուղատնտեսությունը ծանր իրավիճակում կհայտնվի, դեպի եվրոպական երկրներ մեր շուկան կփակվի, տրանսպորտը կթանկանա։
«Բենզինը, դիզվառելիքը, սեղմված գազը, քսայուղերը և այլ ապրանքատեսակները, ելնելով մաքսային համաձայնագրից, որը ԵԱՏՄ շրջանակներում է կնքվել և Հարկային օրնսգիրք մտնում, պետք է ամեն տարի թանկանա ևս 18 տոկոս՝ մինչև 2021թ։ Դա հանգեցնելու անընդհատ գնաճի, իրենց խոստացված 4-4․5 չի լինի, կլինի ավելին։ Գազը արդեն 20 դրամով թանկացել է, մեր ավտոպարկի 90 տոկոսը գազով է, դեռ էլի է թանկանալու»,- ասաց տնտեսագետ։
Մանրամասները՝ տեսանյութում։